Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը հրաժարվում է 3 տարվա բյուջեից

Մարտ 12,2009 00:00

Ռուսաստանի կառավարությունը 2009 թվականի բյուջեի փոփոխություններ է ընդունել, որոնք, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի խոսքերով, նախատեսում են մասնավորապես 2010 եւ 2011 թվականների բյուջեի անվավեր ճանաչումը: Ըստ BBC-ի, 3-ամյա բյուջեն առաջին անգամ ընդունվել է 2007 թվականի կեսերին եւ ամեն տարի պարբերաբար ճշգրտվում է: Նման հնարավորություններ ստեղծում է առաջին հերթին նավթի բարձր գինը, որը Ռուսաստանի եկամուտների գերակշիռ մասն է կազմում: Նույն պատճառով, 2009 թվականի բյուջեն պետք է պրոֆիցիտային լիներ, սակայն իրականում ծախսերն ավելի շատ են լինելու, քան եկամուտները, եւ այդ դեֆիցիտը՝ 2,7 տրիլիոն ռուբլին, ծածկվելու է պահուստային ֆոնդի միջոցով: Տեղի կունենա նաեւ բյուջեի ծախսերի վերաբաշխում: Կուդրինի խոսքերով, կառավարությունը մտադիր է ավելի շատ միջոցներ տրամադրել գործազուրկներին օգնելու համար, հաշվի առնելով, որ վերջին ամիսներին 100 հազարավոր ռուսաստանցիներ ազատվել են աշխատանքից: Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանում գրանցվել է 1,97 միլիոն գործազուրկ, ինչը կազմում է երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 2,5%-ը: Փորձագետների մեծամասնության կարծիքով, սակայն, գործազուրկների թիվը մի քանի անգամ շատ է: ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարությունը ծրագրում է, որ մինչեւ տարեվերջ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմելու է 2,2-2,8 միլիոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել