Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՏԱՐՎԱ ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Մարտ 12,2009 00:00

Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենառեպրեսիվ հասարակությունների ամենամյա զեկույցը՝ «2009 թվականի վատագույնները» վերտառությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Զեկույցը ավելի հանգամանալից ուսումնասիրության է ենթարկել Freedom House-ի կողմից աշխարհի 193 երկրներում եւ 16 առանձին տարածքային միավորների մեջ «ոչ ազատ» վարկանիշին արժանացած 42 երկրներում եւ 9 տարածքներում մարդու իրավունքների իրավիճակը: «2009-ի վատագույնները» զեկույցի համաձայն, անցած տարվա ընթացքում մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումները կրկին գրանցվել են Բիրմայում, Հասարակածային Գվինեայում, Լիբիայում, Հյուսիսային Կորեայում, Սոմալիում, Սուդանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում, ինչպես նաեւ երկու տարածքներում՝ Չեչնիայում եւ Տիբեթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել