ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նշանակել է Հանրային խորհրդի անդամներ: Նախագահի կարգադրությամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել՝ Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Էմիլ Գաբրիելյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գեւորգյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Զանազանյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը եւ Վլադիմիր Մովսիսյանը:
Համաձայն հաստատված կանոնադրության, Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմին է, որն ունի 36 անդամ: Հանրային խորհրդի մնացած 24 անդամները կընտրվեն կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգով եւ ժամկետում: