Տոնական թեստ
Տարվա ընթացքում ունենք շատ տոներ՝ Ամանոր, հունվարի 28, փետրվարի 23, մարտի 8, ապրիլի 7, մայիսի 1 եւ, որ ամենակարեւորն է՝ յուրաքանչյուրս ունի մի յուրօրինակ տոն՝ դա մեր ծննդյան օրն է, որը ցանկալի տոն է առաջին հերթին մեզ, հետո մեր մտերիմների, ընկերների ու շրջապատի համար:
Այդ օրվանից մենք միշտ ակնկալում ենք հաճելի անակնկալներ, եւ որպեսզի դուք առավելագույնս ճանաչեք ինքներդ ձեզ եւ ապագայում լինեք երջանիկ, առաջարկում ենք լրացնել հետեւյալ թեստը:
1. Որտե՞ղ կնախընտրեիք դիմավորել ձեր ծննդյան օրը:
– Տանը (2 միավոր):
– Լեռներում (2 միավոր):
– Ռեստորանում (3 միավոր):
2. Ինչպիսի՞ շրջապատում կուզեիք հայտնվել ձեր ծննդյան օրվա գիշերը:
– Ընտանիքի ու մտերիմ-հարազատների շրջապատում (3 միավոր):
– Բազմաքանակ ու գրեթե անծանոթ մարդկանց շրջապատում (4 միավոր):
3. Ինչպիսի՞ երաժշտություն եք նախընտրում:
– Այն, որն առաջարկվում է ռեստորանում (1 միավոր):
– Լսում եմ իմ կատարած ձայնագրությունները եւ իմ հավաքած ձայնասկավառակները (2 միավոր):
– Ես երգում եւ նվագում եմ մի շարք երաժշտական գործիքներով (3 միավոր)։
4. Ի՞նչ նախապատվություն ունեք ուտելիքի հարցում:
– Սեղանին պիտի լինի ամեն ինչ ու շատ (4 միավոր):
– Ամեն ինչ պիտի լինի խելամտության ու չափի սահմաններում (2 միավոր):
– Չնայած ծննդյանս օրն է՝ ամեն ինչ պիտի համեստ լինի, բայց հյուրերի ճաշակին համապատասխան (1 միավոր)։
5. Նույն օրը դիտո՞ւմ եք տոնական հեռուստահաղորդումները:
– Սկզբից մինչեւ վերջ (1 միավոր):
– Միայն ամենահետաքրքիրները (2 միավոր):
– Բոլորովին չեմ դիտում (1 միավոր):
6. Ծննդյան օրվա կապակցությամբ բացիկներ ուղարկո՞ւմ եք:
– Բոլոր ծանոթներին (3 միավոր):
– Միայն ամենամտերիմներին (2 միավոր):
– Ոչ մեկին չեմ ուղարկում (1 միավոր):
7. Տոներին նվերներ պատրաստո՞ւմ եք:
– Ոչ (1 միավոր):
– Ավանդության համաձայն՝ բոլոր մտերիմների համար (3 միավոր):
– Միայն ընտանիքի անդամների համար (2 միավոր):
Այժմ գումարեք ձեր պատասխանների միավորները եւ ամփոփեք արդյունքը:
Մինչեւ 10 միավոր: Համեստ եք ու ամաչկոտ: Գործնական եք, բայց չեք սիրում աղմկոտ ընկերախմբեր: Ձեզ ավելի հաճելի է ընկերների նեղ շրջապատը: Երջանիկ եք ու խնայող, ավելորդ ծախսեր չեք անում:
11-19 միավոր: Ձեր բնավորությունը «ոսկե միջինն» է: Խուսափում եք ծայրահեղություններից: Հաճելի զրուցակից եք, բավականին շփվող եւ կարողանում եք ի սրտե ուրախանալ: Ձեր բոլոր արարքները խելամտության սահմաններում են:
20 եւ ավելի միավոր: Դուք հաճելի հյուր եք ցանկացած շրջապատում: Հեշտությամբ լեզու եք գտնում մարդկանց հետ, սիրում եք երաժշտություն, սրամիտ եք, ձեր բնավորության մեջ «բոհեմական» ինչ-որ բան կա: Հաշվենկատորեն չեք գործում, թեթեւ եւ նույնիսկ՝ անմտորեն եք ծախսում ձեր փողերը: Չափից շատ բարի եք եւ ծայրահեղության հասնող անկեղծ: Ձեր բնավորությունը դուր է գալիս ուրիշներին՝ վնասելով ձեզ: Բոլոր հիմքերն ունեք ցանկացած ընկերախմբի անդամ համարվելու համար: