Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԻՆՅԱՆԸ ՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Մարտ 11,2009 00:00

Սանկտ Պետերբուրգում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի 10-րդ անհատական առաջնությունը:

\"\"Երկրորդ տուրում մեր հանրապետության երկու ներկայացուցիչները՝ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, համաձայնեցին ոչ-ոքիի: Նելլի Աղինյանը սպիտակներով հաղթեց Կատերինա Սեդիկովային, իսկ ահա Սիրանուշ Անդրիասյանն ու Աննա Հայրապետյանը, համապատասխանաբար, պարտվեցին Անաստասիա Մարտինովային եւ Տատյանա Շադրինային:

Երկու տուրից հետո 22 շախմատիստուհիներ, որոնց թվում է նաեւ մեր Նելլի Աղինյանը, հարյուր տոկոսանոց արդյունք են ցույց տվել: Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը 1,5-ական միավորով ընթանում են 27-րդ եւ 42-րդ հորիզոնականներում, Անդրիասյանը (0,5 միավոր) 119-րդն է, իսկ Հայրապետյանը, որը նույնպես կես միավոր ունի, 125-րդը:

Երեկ երրորդ տուրում հայաստանցի շախմատիստուհիների մրցակիցներն էին. Եկատերինա Կովալեւսկայա (Ռուսաստան)-Նելլի Աղինյան, Իրինա Բուլմագա (Մոլդովա)-Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան-Մարիա Մուզիչուկ (Ուկրաինա), Սիրանուշ Անդրիասյան-Սվետլանա Միեդնիկովա (Ռուսաստան), Օլգա Գրիգորեւա (Ռուսաստան)-Աննա Հայրապետյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել