Ստամբուլում ընթացող կանանց շախմատի «Գրան պրի» անդրանիկ մրցաշարի առաջին փուլի երրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը միավորը բաժանել է Չինաստանի ներկայացուցիչ Յան Շենի հետ եւ 1,5 միավորով 12 մասնակիցների մեջ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Իսկ մրցաշարային աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են Կոներուն, Մարթա Ֆիերրոն եւ Սյուե Չժաոն: