Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԱԼԻԲԱՆԸ» ՉԻ ՈՒԶՈՒՄ ԲԱՆԱԿՑԵԼ

Մարտ 11,2009 00:00

Աֆղանստանի «Թալիբան» շարժումը բացասաբար է արձագանքել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատրաստակամությանը՝ բանակցություններ սկսել թալիբների չափավոր ներկայացուցիչների հետ: Թալիբանների ներկայացուցիչներից մեկն այդ առաջարկությունը համարեց աննպատակահարմար: «Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեն չափավոր «թալիբ» ասելով: Եթե նկատի ունեն կազմակերպության այն անդամներին, որոնք ոչ թե մարտի դաշտում են, այլ նստած են տանը, ապա նրանց հետ բանակցելն անիմաստ է»,- ասաց նա: Թալիբների մեկ այլ ղեկավար նույնպես իր տարակուսանքը հայտնեց: «Գոյություն չունեն ոչ չափավոր թալիբներ, ոչ էլ կարծր քաղաքականության կողմնակիցներ: Բոլոր թալիբները նույնն են եւ միավորված են Մուլլահ Օմարի գլխավորությամբ: ԱՄՆ-ի կամ այլ երկրների հետ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե ագրեսորները համաձայնեն լքել երկիրը եւ այն հանձնել Աֆղանստանի ժողովրդի ձեռքը»,- նշեց բարձրաստիճան թալիբը: Ի տարբերություն թալիբների, Օբամայի նախաձեռնությունը սատարեց Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը: «Դա նաեւ մեր երկարաժամկետ քաղաքականությունն է: Մենք հանդես ենք գալիս ընդդիմության չափավոր մասի հետ երկխոսության օգտին: Մենք խոսելու ենք միայն նրանց հետ, ում ստիպել են պայքարի մեջ մտնել սեփական պետության դեմ»,- հայտարարեց Կարզայը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել