Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՐԵԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Մարտ 11,2009 00:00

\"\"Կորեայի ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում ամփոփվել են մարտի 8-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Բարձրագույն ժողովրդական ժողովի ընտրությունները Հյուսիսային Կորեայում անցկացվում են 5 տարին մեկ: Այս անգամ էլ ընտրություններն ավարտվեցին երկրի գործող առաջնորդ Կիմ Չեն Իրի լիակատար եւ ջախջախիչ հաղթանակով: «Սիրելի ղեկավարը», ինչպես նրան կոչում են երկրի բնակիչները, կրկին դարձավ խորհրդարանի 687 պատգամավորներից մեկը: Ըստ gazeta.ru-ի, Կիմ Չեն Իրը միակ թեկնածուն էր, որը գրանցվել էր թիվ 333 ընտրական տեղամասում, քանի որ հենց այդ թիվն է, կորեական ավանդության համաձայն, երջանիկ համարվում: Այդ տեղամասում ընտրողների մասնակցությունը կազմեց 100% եւ բոլոր ընտրողներն իրենց ձայնը տվեցին միակ թեկնածուին: Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով, ընտրությունների էր եկել ընտրողների 99,98%-ը: Հետաքրքիր է, որ խորհրդարանում չընտրվեց Կիմ Չեն Իրի 25-ամյա որդի Կիմ Չեն Ունը, որին Հյուսիսային Կորեայի բնակիչները, հավանաբար, բավականաչափ հասուն չհամարեցին լուրջ կուսակցական աշխատանքի համար: Քվեարկությունն այդ երկրում մշակված ծես է ներկայացնում: Ընտրողները սկզբից խոնարհվում են Կիմ Չեն Իրի եւ նրա հանգուցյալ հոր՝ Կիմ Իր Սենի նկարների առաջ, այնուհետեւ 2 ձեռքով վերցնում են քվեաթերթիկը եւ դնում քվեատուփի մեջ: Քվեատուփի կողքին մատիտ է դրվում, որով ընտողները կարող են ցանկության դեպքում ջնջել, որպես կանոն, միակ թեկնածուի ազգանունը: Սակայն այդ իրավունքից հյուսիսկորեացիք չափազանց հազվադեպ են օգտվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել