Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանը զենք է «կլոնավորում»

Մարտ 11,2009 00:00

Ռուսաստանը հրաժարվել է Չինաստանին վաճառել 50 հատ ՍՈՒ-33 կործանիչ՝ մտավախություն ունենալով, որ չինացիները պատճենավորելու են դրանք: 2 երկրների միջեւ բանակցություններն ընթանում են բավականին վաղուց, եւ չինական կողմը մտադրություն է հայտնել «փորձի համար սկզբից գնել միայն 2 կործանիչ»: Ռուսաստանի ներկայացուցիչները դրան դեմ են, քանի որ ենթադրում են, որ գնորդը կարող է պատճենավորել տեխնոլոգիաները եւ սկսել արտադրել սեփական ինքնաթիռները: Ինչպես նշում է newsru.com կայքը, այդ մտավախություններն անհիմն չեն: Դեռեւս 1995 թվականին Չինաստանն արտոնագիր է ստացել 200 հատ ՍՈՒ-27 ինքնաթիռ արտադրելու՝ այն պայմանով, որ դրանք օժտված լինեն ռուսաստանյան ռադարներով եւ շարժիչներով: Սակայն 2006 թվականին Ռուսաստանը խզեց հերթական պայմանագիրը, քանի որ Չինաստանում սկսվեց արտադրվել ճիշտ այդպիսի ինքնաթիռ, սակայն սեփական համակարգերով: Նման գործողությունները Ռուսաստանին մեծ հարված են հասցնում, քանի որ «պատճենավորված» ինքնաթիռներն ավելի էժան արժեն եւ այդպիսով Չինաստանը հեշտությամբ գրավում է զենքի շուկան: Այդ երկիրը տեխնոլոգիաներ պատճենելու հարուստ փորձ ունի, բավական է հիշեցնել, որ 25 տարվա ընթացքում Չինաստանը պարբերաբար ձեռք էր բերում խորհրդային արտադրության հածանավեր՝ դրանց շինարարության գաղտնիքները սեփական արտադրության մեջ օգտագործելու համար: Ռուսաստանյան փորձագետների գնահատմամբ, ՌԴ տնտեսությունը տարեկան կորցնում է մինչեւ $2 միլիարդ՝ «Կալաշնիկով» ինքնաձիգը Չինաստանի եւ այլ երկրների կողմից պատճենավորելու պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել