Լրահոս
Օրվա լրահոսը

Գուլուզադեն կողմ է սահմանի բացմանը

Մարտ 11,2009 00:00

Ադրբեջանի նախկին պետքարտուղար, 1990-ականներին Ադրբեջանի նախագահի խորհրդական Վաֆա Գուլուզադեի համոզմամբ՝ հայ-թուրքական սահմանի բացումը բխում է նաեւ Ադրբեջանի շահերից: «Ազատություն» ռադիոկայանին տված հացազրույցում Գուլուզադեն ասել է. «Եթե Հայաստանը վերականգնի հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա դրանից կշահի ողջ տարածաշրջանը: Դա կնպաստի նաեւ Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը»:

Մի քանի օր առաջ «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում Գուլուզադեն նշել էր, թե նույնիսկ փակ սահմանի պայմաններում հայ-թուրքական հարաբերությունները զարգանում են: Ադրբեջանցի պաշտոնաթող դիվանագետի խոսքերով՝ դա նախեւառաջ տնտեսական հարաբերություններին է վերաբերում: «Անցած տարի Վրաստանի տարածքով Հայաստան է մուտք գործել 11 հազար 300 թուրքական բեռնատար: Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ 2008-ին հասել է 185 միլիոն դոլարի»,- ասել էր Գուլուզադեն, հավելելով, թե այս ամենի ֆոնին՝ փակ սահմանի առկայությունը պարզապես անտրամաբանական է: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որեւէ կերպ չի վնասի Ադրբեջանի շահերին: Այսքան ժամանակ սահմանը փակ է, հարաբերությունները սառեցված են, բայց դրանից մենք որեւէ օգուտ չենք քաղել: Հիմա էլ, երբ Հայաստանը կարգավորում է հարաբերությունները տարածաշրջանային լուրջ դերակատարություն ունեցող՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, դա մեր երկրի համար կարող է շատ օգտակար լինել»,- նշել է Վաֆա Գուլուզադեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել