Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՉՏՐԱՄԱԴՐԵԼ

Մարտ 11,2009 00:00

Լոս Անջելեսում գործող «Քաղաքացիական հասարակություն» Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին առաջարկելով ձեռնպահ մնալ ու ԱՄՆ մուտքի թույլտվություններ չտրամադրել հայաստանյան մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ուժային կառույցների բոլոր ղեկավարներին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, «Յոթի» գործով մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանին եւ բոլոր այն դատախազներին, «ովքեր գործուն մասնակցություն են ունեցել ՀՀ քաղաքական հետապնդումների իրականացման գործում», ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, ՀՀ հանրային հեռուստատեսության ղեկավար Ալեքսան Հարությունյանին, ՀՀ դատավորներ Ժորա Վարդանյանին, Մնացական Մարտիրոսյանին եւ բոլոր այն դատավորներին «ովքեր մասնակցություն են ունեցել քաղաքական բանտարկյալների դատերին»: Լոս-անջելեսյան կազմակերպությունը, ուսումնասիրելով 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո վերոնշված խմբի կողմից իրականացված ապօրինի գործողությունները, հայտարարել է, որ դրանք իրականացվել են ոչ միայն Հայաստանի պետականության եւ ՀՀ քաղաքացիների, այլեւ առաջադեմ աշխարհի, մարդկության դեմ: Ընկերակցությունը համարել է, որ «միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր կիրառի դեմոկրատիայի եւ մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների դեմ գործող պաշտոնյաների ու այլ անձանց նկատմամբ՝ նպատակ ունենալով կասեցնելու ժողովրդավարության համար պայքարող քաղաքական խմբերի եւ մարդկանց նկատմամբ պետական հետապնդման ցանկացած դեպք, նպաստելու ժողովրդավարական ուժերի ապահովությանն ու գործունեությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել