Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մարտ 11,2009 00:00

\"\"Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մարտի 10-ին ներկայացնելով իր տարեկան զեկույցը՝ դրանից հետո հայտարարել է, որ ՄԻՊ գրասենյակը որոշել է Հայաստանում պատվոգրեր հանձնել հանդուրժողականության եւ խոսքի ազատության մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար մեկ քաղաքական գործչի եւ մեկ լրագրողի, որպեսզի այդպիսով խրախուսվի համապատասխան միջավայրի ձեւավորմանն ուղղված գործունեությունը: ՄԻՊ գրասենյակի նախաձեռնության առաջին դափնեկիրը լրագրության ոլորտում եղել է «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանը (լուսանկարում), իսկ քաղաքական գործիչներից ՄԻՊ գրասենյակի պատվոգիրը ստացել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել