Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

Մարտ 11,2009 00:00

«Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ կարո՞ղ ենք ուրեմն արձանագրել, որ ընդդիմության վերջին հանրահավաքից հետո ստեղծվել է ընդդիմություն-իշխանություն բարիդրացիական ջերմ հարաբերություններ, գուցե՝ համագործակցություն, մնում է, որ բանտարկյալներն ազատ արձակվեն, իսկ զոհերը՝ յուրաքանչյուրի խղճին, ԱԺ նախկին նախագահ, այժմ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանն ասաց. «Գուցե համագործակցում են, ընդհանրապես ճիշտ համագործակցությունը ցանկալի է, բայց տվյալ դեպքում՝ դժվար թե: Խնդիրն այլ է, համոզված եմ: Նույն պատկերն է թե իշխանությունում եւ թե ընդդիմությունում՝ կուսակցությունների չկայացվածությունը, զուտ մեկ անհատով ամեն խնդիր լուծելը: Կուսակցությունը մարդկանց համախումբ է, որտեղ ընդհանուրի քննարկումների արդյունքում որոշումներ պիտի ընդունվեն եւ իրագործվեն: Հայաստանում սա գրեթե չկա, այ, սա է արատը: Քանի դեռ ընդդիմությունը չի հասկացել, որ ինքը քաղաքական համակարգի մի մաս է, որի մի մասն իր հետ արյունատար անոթներով կապված իշխանությունն է, եւ հակառակը՝ քանի դեռ իշխանությունը չի հասկացել, որ իր մի մասը ընդդիմությունն է, ի վերջո, հաջողություն դժվար կլինի ակնկալել՝ ինչքան էլ հանրահավաքներ անցկացվեն, ինչպիսի ողբերգական իրադարձություններ էլ տեղի ունենան, որովհետեւ, ի վերջո, արատներն այլ տեղում են, մնացածը հետեւանք են: Հայաստանին վաղուց արդեն անհրաժեշտ են նոր գաղափարներ, նոր, իրական, լիարժեք կուսակցություններ. սա է հիմնական խնդիրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել