Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐԱԿՈՒՄՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ

Մարտ 11,2009 00:00

\"\"ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը «Մեդիամաքս» լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի տնտեսության «փլուզման» մասին Վրաստանի նախագահի վերջերս արած հայտարարությունը: «Զվարճանքների կենտրոնի բացման ժամանակ Վրաստանի նախագահի կողմից Հայաստանի տնտեսությանը տրված որակումները բացարձակապես անհիմն են: Մյուս կողմից, չեմ կարծում, թե նման որակումներ տալը լավագույն տարբերակն է Վրաստանում առկա բազմապիսի խնդիրներից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Հայաստանի Հանրապետության նախագահին բազմիցս են հարցեր ուղղվել մեր հարեւան երկրների ինչպես ներքաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ, եւ ինչպես նկատել եք, հանրապետության նախագահը նման խնդիրների շուրջ երբեք չի արտահայտվել, ինչքան էլ այս կամ այն իրավիճակում դա հրապուրիչ թվա՝ այդ խնդիրների մեկնաբանությունը թողնելով վերլուծաբաններին ու տվյալ երկրի պետական, քաղաքական գործիչներին: Քաղաքական կոռեկտությունը հենց սա է ենթադրում»,- ընդգծել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել