Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿՍԵՔ ՁԵԶՆԻՑ

Մարտ 11,2009 00:00

\"\"

Վերջերս ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ Ալիկ Սարգսյանն ու ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը լրագրողների հետ հանդիպումների ժամանակ պատեհ առիթն օգտագործել էին հայտարարելու համար, որ եթե ՀՀ նախագահի ավտոմեքենան է ենթարկվում ճանապարհային երթեւեկության կանոններին եւ կանգնում կարմիր լույսի տակ, ապա նույն կերպ պարտավոր են վարվել նաեւ կառավարության, օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, օլիգարխներն ու շարքային քաղաքացիները: Իսկ ահա օրերս «Առավոտի» ֆոտոթղթակիցը Ագաթանգեղոս փողոցի վրա ֆիքսեց ճանապարհային ոստիկանապետ Մարգար Օհանյանի՝ 015 ՈՍ 01 համարանիշով ծառայողական մեքենան, որը կայանված էր արգելված տեղում՝ հե՛նց մեքենաների կայանումը արգելող մեծ ցուցանակի տակ:

Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել