Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 10,2009 00:00

Էքս-Բիթլները՝ Նյու Յորքում

Լեգենդար Beatles խմբի նախկին անդամներ Փոլ Մաքարտնին եւ Ռինգո Սթարը ապրիլի 4-ին բարեգործական համերգով հանդես կգան Նյու Յորքում, տեղեկանում ենք BBC.com-ից: Մաքարտնին այդ օրը կդառնա կինոռեժիսոր Դեվիդ Լինչի հիմնադրամի կազմակերպած երեկոյի աստղերից մեկը: David Lynch Foundation-ի աշխատակիցները հայտարարել էին, որ Մաքարտնին եւ Սթարը տառացիորեն միաժամանակ կհայտնվեն բեմում, ավելի ուշ նրանք հերքել էին դա: Մաքարտնիի մամուլի քարտուղարն էլ ԶԼՄ-ներին տեղեկացրել էր, որ իր «շեֆի» եւ Սթարի համատեղ ելույթի հարցը դեռ քննարկման փուլում է: Սթարի ներկայացուցիչն էլ իր հերթին հայտարարել է, թե Սթարը մի քանի սոլո համարներով է հանդես գալու:

Հավելենք, որ վերջին անգամ Փոլ Մաքարտնին եւ Ռինգո Սթարը համատեղ հանդես են եկել 7 տարի առաջ, այդ համերգն էլ նվիրված է եղել իրենց ընկերոջ՝ Beatles-ի անդամ Ջորջ Հարիսոնի հիշատակին:

Մահացել է Չարլի Չապլինի որդին

Լեգենդար դերասան Չարլի Չապլինի որդին՝ Սիդնեյ Չապլինը, 81 տարեկան հասակում մահացել է Կալիֆոռնիայում գտնվող իր «Միրաժ» ռանչոյում: Այդ մասին հաղորդում է MIG news.com-ը:

www.tert.am-ը նշում է, որ Չապլինների ընտանիքի բարեկամ Ջերի Բոդին հայտնել է, որ Չապլին-կրտսերը վերջերս սրտի կաթված է ունեցել:

Սիդնեյ Էրլ Չապլինը ծնվել է 1926թ. մարտի 31-ին՝ Լոս Անջելեսում: Նա Չարլի Չապլինի երկրորդ որդին էր երկրորդ կնոջից՝ Լիտա Գրեյից: Իսկ անդրանիկ որդին՝ Չարլզ Չապլին-կրտսերը, մահացել է 1968թ.՝ 43 տարեկան հասակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել