Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿԱՆՈՒՆ ՈՒՆԵՆ ԲՈԼՈ՞ՐԸ

Մարտ 10,2009 00:00

\"\"«Եթե ձեր ծնողների հետ մի օր հանդիպեմ (նկատի ուներ լրագրողներին), բոլորդ ինչ-որ մականուն ունեք, երբ մարդը փոքր է լինում, հազար ու մի բան են ասում, մեկն էլ կպած մնում է, բացասական մականունով մարդ մեզ չի շրջապատում, Աղբյուր Սերոբն էլ մականուն ունի»,- երեկ «Հայելի» ակումբում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսպես արձագանքեց ոմանց այն պնդումներին, թե իրենք ունեն արժանի թեկնածուներ, բայց չեն ուզում մրցել մականունավոր մեկի հետ: Պարոն Սահակյանը ասուլիսում որոշեց «խրատել» նաեւ ընդդիմությանը եւ խորհուրդ տալ՝ ակտիվ լինել քաղաքապետի ընտրություններում. «Չէի ցանկանա, որ ընդդիմությունն այսօրվանից այդքան պասիվ դիրք ունենար եւ փնտրտուքի մեջ ընկներ, պարտվելու տրամաբանություն ունենար»: ՀՀԿ փոխնախագահը «Ժառանգություն» կուսակցությանը եւս հատուկ անդրադարձավ: Ըստ Գալուստ Սահակյանի. «Ժառանգությունն» այսօր այնպիսի վիճակում է, որ չի կարողանա 7 տոկոսի շեմը հաղթահարել, եւ ժողովրդի մոտ արդարացումն այն է լինելու, որ Գագիկ Բեգլարյանը ժամանակից շուտ նշանակվեց, որ ընտրությունները կեղծվել են»,- ասաց պարոն Սահակյանը: Բացատրելով Գագիկ Բեգլարյանին մինչ ընտրությունները քաղաքապետ նշանակելու իրենց քայլը՝ Գալուստ Սահակյանն ասել է, որ եթե իրենք նման քայլի չգնային, ապա մինչ ընտրությունները, երկու-երեք ամսվա ընթացքում, քաղաքապետարանի աշխատանքները կպասիվանային. «Եթե ոմանք դա լծակ են համարում, ապա ասեմ, որ Հանրապետականը դրանից բարձր եւ ավելի մեծ լծակների է տիրապետում, որովհետեւ, ըստ էության, իշխանության հիմնական մասը Հանրապետականի ձեռքում է»,- նաեւ խոստովանեց ՀՀԿ փոխնախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել