Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆՎԵԼ Է»

Մարտ 10,2009 00:00

\"\"

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մարտի 7-ին Թբիլիսիի արվարձանում նոր հյուրանոցի բացման արարողության ժամանակ, ըստ «Civil Georgia» կայքէջի՝ հայտարարել է. «Ձեզ հայտնի է, որ մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը կործանվել է: Հայաստանը կրախի մատնվեց, քանի որ լիովին կախված էր ռուսական շուկայից, իսկ երբ ռուսական շուկան փլուզվեց՝ նույն ճակատագրին արժանացավ նաեւ Հայաստանի տնտեսությանը: Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ մեզ շրջապատող երկրների տնտեսություններում բարդություններ են առաջացել: Վրաստանը կանգուն կմնա, Վրաստանը կփրկվի անգամ բարդ պայմաններում, եթե մենք քաղաքական կայունություն ունենանք»: Սահակաշվիլին նաեւ ասել է, թե Ռուսաստանը 3 տարի առաջ Վրաստանին «դուրս շպրտեց իր շուկայից», բայց իրենք ժամանակին բարեփոխումներ արեցին. «Մենք գիտենք, որ մարդիկ կարիքի մեջ են ապրում եւ չպետք է թույլ տանք վատթարագույնը՝ տնտեսության փլուզումը: Եվ դա տեղի չի ունենա, քանի որ ամեն ինչ զարգանալու է
մեր ծրագրով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել