Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ՌՈՒՍՆԵՐՆ ՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ ԽԱՌՆՎԵԼ ԵՆ

Մարտ 07,2009 00:00

Շաբաթ օրը Մոսկվայում անց է կացվելու «Եվրատեսիլի» ռուսական փուլի եզրափակիչը: Ըստ նախնական տվյալների, ազգային մրցույթին պետք է մասնակցեր 15 հոգի, սակայն ըստ gazeta.ru-ի, վերջերս տեղեկատվություն հրապարակվեց, որ մասնակիցներից մեկը՝ Ալեքսեյ Վորոբյովը, Հոլիվուդից հրավեր է ստացել եւ չի մասնակցելու մարտի 7-ին կայանալիք միջոցառմանը: Սակայն ինքը՝ Վորոբյովը, սկզբունքայնություն ցուցաբերեց եւ հերքեց իր պրոդյուսերի վերոհիշյալ տեղեկատվությունը՝ խնդրելով իրեն վերականգնել մասնակիցների ցուցակում: Միեւնույն ժամանակ, բորբոքվեցին ուկրաինացի մասնակիցների շարքերը: Կիսաեզրափակիչ չանցած երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն, ցուցաբերելով ակնհայտ ձեռներեցություն եւ արհամարհելով բոլոր քաղաքական տարաձայնությունները, ինչ-ինչ զարտուղի ճանապարհներով անդամագրվեց ռուսաստանյան եզրափակչի մրցույթին: Երեկ հայտարարեց, որ նա շտապ կերպով դարձել է ընտրական փուլի 16-րդ մասնակիցը: Իսկ ահա ուկրաինական եզրափակիչը մարտի 8-ին չի կայանա, ինչպես որ նախատեսված էր ավելի վաղ եւ դրա պատճառը նույն Նաստյան է: Նա դատի է տվել ուկրաինական կիսաեզրափակչի ժյուրիին, ապացուցելով, որ վերջինս թույլ է տվել մի շարք խախտումներ եւ սխալներ: Այժմ դատարանն արգելեց եզրափակչի անցկացումը: «Եվրատեսիլին» մասնակցելու հայտ ներկայացնելու ժամկետը մարտի 17-ն է:

Բոլոր դեպքերում, ուկրաինական կողմը պնդում է, որ մասնակցելու է մրցույթին, քանի որ, որպես պահեստային տարբերակ, նա միշտ էլ ունի Վերկա Սերդյուչկային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել