Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԶԱՐԲԱԵՎԸ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՐԵՑ

Մարտ 07,2009 00:00

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, հանդես գալով խորհրդարանում իր ամենամյա ուղերձով, կոչ արեց հայրենակիցներին արժանապատվությամբ տանել ճգնաժամի դժվարությունները: «Այդ դժվարին ժամանակներում ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը կդրսեւորի իմաստնություն, հանդուրժողականություն եւ համբերություն ու կպահպանի խաղաղություն եւ համաձայնություն երկրում,- հայտարարել է նախագահը,- անհրաժեշտ է ցուցաբերել աշխատասիրություն, լինել տնտեսվար եւ օգնել մերձավորներին»: Ըստ Նազարբաեւի՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը կփոխի գլոբալ տնտեսական համակարգը, հնարավոր է նաեւ, որ վերանայվեն պետությունների ղեկավարման ձեւերը: Նա նշեց, որ տնտեսության պետական կարգավորումը դառնում է ճգնաժամից դուրս գալու հիմնական տեսակներից մեկը: Ղազախստանի նախագահի կարծիքով՝ ճիշտ ճանապարհը գտնելու համար համաշխարհային հանրությունը պետք է ձեռնարկի խորը եւ արմատական փոփոխություններ: Նազարբաեւի տեսության համաձայն, աշխարհը շարժվում է դեպի նոր ֆինանսական համակարգ՝ «դեֆեկտալիզմից» դեպի «ակմետալիզմ»: Ներկայիս կապիտալիզմը Նազարբաեւն անվանում է «դեֆեկտալիզմ», քանի որ այն հիմնված է կապիտալի վրա, որն իրականում «դեֆեկտալ» է՝ թերի է: «Ակմետալիզմը», ըստ Նազարբաեւի, նոր կապիտալ է, որը հիմնված է ինքնին աճող համաշխարհային հարստության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել