Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼ Է ԿՀՎ-Ի ԲԱՆՏԸ

Մարտ 07,2009 00:00

Ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով վերջերս գաղտնազերծված Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) փաստաթղթերը՝ լրատվություն են հրապարակել, որ Թաիլանդի Թագավորության տարածքում կար ամերիկյան գաղտնի բանտ, որտեղ հարցաքննվել եւ խոշտանգվել են Ալ-Ղաիդայի գրոհայինները: Ըստ «Կոմերսանտ» թերթի՝ «The Vashington Post» թերթն անդրադարձել է ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություններից մեկի հայցին՝ ընդդեմ ԿՀՎ-ի: Այդ դատաքննության շրջանակներում ԱՄՆ դատախազության ներկայացուցիչները բազմաթիվ փաստաթղթեր են ստացել ԿՀՎ-ից, որոնց թվում էին Թաիլանդի տարածքում Ալ-Ղաիդայի առնվազն 2 գրոհայինների հարցաքննությունների արձանագրությունները: Պարզվել է նաեւ, որ գոյություն ունի 92 տեսաժապավեն՝ գրոհայինների հարցաքննությունների տեսագրություններով, որոնք արվել եւ պահպանվում էին Թաիլանդի տարածքում: Դատարան ներկայացված փաստաթղթերում կան մասնավորապես տվյալներ, որ կալանավորներին խոշտանգում էին ջրով. մտցնում էին ջրի մեջ՝ մինչեւ վերջիններս չէին սկսում խեղդվել: Թաիլանդի իշխանությունները դժվարին իրավիճակում են հայտնվել: Մի կողմից մեծ է գայթակղությունը ողջ պատասխանատվությունը բարդել այն ժամանակ, այսինքն՝ 2005 թվականին իշխանության գլխին եղած իրենց քաղաքական ընդդիմախոսների վրա, մյուս կողմից, գաղտնի բանտերի փաստն ընդունելով, կարելի է գցել երկրի վարկը: Արդյունքում՝ Թաիլանդի բանակի գլխավոր հրամանատարն ընտրեց ժխտելու տարբերակը: «Ոչ մի գաղտի բանտ Թաիլանդում գոյություն չունի, ես պատրաստ եմ դրա համար երդվել, ես դրանում վստահ եմ միլիոն տոկոսով, ես պատրաստ եմ հրաժարական տալ, եթե որեւէ մեկը ապացուցի, թե նման բանտեր եղել են»,- հայտարարել է զինվորականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել