Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուդանը նույնպես կազմակերպված պետություն է

Մարտ 07,2009 00:00

Սուդանի մայրաքաղաք Խարտումում ցույցի է դուրս եկել մոտ 5 հազար հոգի: Հանրահավաքի մասնակիցները բողոքում են Հաագայի միջազգային քրեական դատարանի որոշման դեմ, ըստ որի՝ պետք է ձերբակալվի այդ երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրը: Ինքը՝ ցեղասպանության մեջ մեղադրվող նախագահը, Հաագայի դատարանի այդ որոշումն անվանում է դավադրություն իր երկրի դեմ: «Ազատություն» ռադիոկայանը հիշեցնում է, որ Սուդանում հաստատված է ռազմական բռնապետության ռեժիմ, իսկ ալ-Բաշիրը իշխանության է եկել 1989 թվականին՝ զինվորական հեղաշրջման հետեւանքով:

Պետության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները ներկայացնում են աֆրիկյան Դարֆուր շրջանը, որտեղ, ըստ մեղադրանքի, իրականացվել է հազարավոր մարդկանց ցեղասպանություն, պարզապես անջատողականների շարժում է, որը ցանկանում է մասնատել Սուդանը: Ըստ այդմ, Դարֆուրի խնդիրը Սուդանի քարոզչության կողմից ներկայացվում է որպես արաբա-աֆրիկյան հակամարտություն: Իրականում կոնֆլիկտն առաջացել է այն պատճառով, որ Դարֆուրում ապրող արաբական ցեղերը զբաղվում են հիմնականում հողագործությամբ, իսկ երկրում իշխող արաբական կլանները մեծ մասամբ քոչվոր ժողովուրդների ներկայացուցիչներ են: Այդպիսով, աֆրիկացիների էթնիկ զտումները անց են կացվում բերրի հողերին տիրանալու համար: Ալ-Բաշիրին մեղադրում են ցեղասպանության, էթնիկ զտումների եւ խոշտանգումների մեջ: Այդ մեղադրանքները տարբեր արձագանք են գտնում աշխարհում: Միացյալ Նահանգները եւ Արեւմուտքի մի մասն արդարացի են համարում Հաագայի դատարանի որոշումը, սակայն արաբական երկրները դրա հետ համաձայն չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել