Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՏԵՂ ՀԱՍԱՎ

Մարտ 07,2009 00:00

\"\"

«ՀՀ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն երկրում քաղաքական դաշտի առողջացման ուղղությամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է «բացել» մամուլն ամբողջությամբ, հատկապես՝ էլեկտրոնային մամուլը, բանտարկյալներին ազատ արձակել, մարդկանց տեսակետներ հայտնելու առավել մեծ ազատություններ տալ»,- մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերության «25 րոպե» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նա հայտարարել է, որ կստորագրի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ին ընդդիմության հանրահավաքում արած հայտարարության տակ: Ըստ ԱԳ նախկին նախարարի, պետք է «կենտրոնանանք մեր քաղաքական խնդիրների վրա, առողջացնենք մեր քաղաքական դաշտը, համապատասխան պայմաններ ստեղծենք արդար ընտրությունների միջոցով ճիշտ հակակշիռներ ստեղծելու համար»: Նա միաժամանակ վերահաստատել է նոր ուժով քաղաքականություն վերադառնալու իր մտադրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել