Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍՏՐՈԵՎԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵՑԻՆ

Մարտ 06,2009 00:00

\"\"Չորեքշաբթի օրը Օրյոլի մարզի նախկին նահանգապետ՝ 72-ամյա Եգոր Ստրոեւին հարցաքննել են դատախազության քննչական կոմիտեի մարզային բաժանմունքում: Քննիչներին հետաքրքրում էր Ստրոեւի նախկին տեղակալներ Իգոր Սոշնիկովի եւ Վիտալի Կոչուեւի դեմ հարուցված քրգործի շրջանակներում վերջիններիս աշխատանքի որոշ մանրամասներ: Ինչպես հայտնում է newru.com կայքը, Ստրոեւը դատախազության շենքին է մոտեցել ուղեկցող մեքենայով եւ անձնական թիկնապահներով, որոնք հարցաքննության ողջ ընթացքում կանգնել են միջանցքում: Իգոր Սոշնիկովը մեղադրվում է 2007 թվականին մարզի էներգետիկ ընկերության բաժնետոմսերը ապօրինի փակ մրցույթով 20 միլիոն ռուբլով վաճառելու մեջ: Գնորդը մասնավոր մի ընկերություն էր, որի տնօրենների խորհրդի նախագահն ինքը՝ Իգոր Սոշնիկովն էր: Վերջինս այդ պահին արդեն լքել էր նահանգապետի տեղակալի պաշտոնը, սակայն վաճառքի որոշումն ընդունվել էր այն ժամանակ, երբ Սոշնիկովը դեռ զբաղեցնում էր փոխնահանգապետի աթոռը: Ըստ քննության, վաճառքի գինը արհեստականորեն իջեցված էր 5 անգամ, եւ այդ գործողություններով պետությանը 119 միլիոն ռուբլու վնաս էր հասցվել: Այժմ Սոշնիկովը գտնվում է Իսրայելում, եւ դատախազությունը փորձում է ստանալ նրան Ռուսաստան տեղափոխելու իրավունքը: 2-րդ մեղադրյալը՝ նախկին փոխնահանգապետ Վիտալի Կոչուեւը, չարաշահել է իր իրավասությունները եւ անօրինական ձեւով վաճառել, իսկ այնուհետեւ ձեռք է բերել «Լեսնոյե» հյուրանոցային համալիրը: Քննության վարկածով, այդ համալիրը 2004 թվականին վաճառվել է 600 հազար ռուբլով, այնինչ՝ դրա շուկայական գինը 10 միլիոն ռուբլի էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել