Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Անտեր» լրտես՝ ռումինիայում

Մարտ 06,2009 00:00

Ռումինիայում լրտեսական խոշոր սկանդալ է բռնկվել: Սակայն, ըստ lenta.ru-ի, չնայած այն հանգամանքին, որ լրտեսության մեջ մեղադրվողներն արդեն սկսել են դատարանում խոստովանական ցուցմունքներ տալ, այդպես էլ պարզ չդարձավ, թե ում օգտին էին այդ մարդիկ լրտեսություն անում: Ամենամեծ կասկածներն ընկնում են Ուկրաինայի վրա, սակայն որոշ լրատվամիջոցներ մեղադրում են նաեւ Ռուսաստանին: Պատմությունը հրապարակայնություն ստացավ այն պահից, երբ ձերբակալվեցին Ռումինիայի պաշտպանության նախարարության ավագ սերժանտ Ֆլորիչելա Ակիման եւ բուլղարացի բիզնեսմեն Պյոտր Զիկուլովը: Լրտեսական տանդեմը հաջողությամբ գործում էր 2002 թվականից: Ակիման իր աշխատավայրում գաղտնի տեղեկություններ էր հայթայթում ու փոխանցում Զիկուլովին, որն էլ դրանք հաղորդում էր անհայտ հասցեատիրոջը: Ակիման իր գործողություններին պարզունակ պատասխան տվեց՝ «փող էր պետք», տեղեկությունների ամեն մի փաթեթի համար նա ստացել է $800-1000: Գործի բերումով ավագ սերժանտը չէր կարող տիրապետել խոշոր գաղտնիքների, սակայն իր աշխատավայրում նա ժամանակ առ ժամանակ կարողանում էր մոտենալ համակարգիչներին, որտեղ կային տվյալներ կապի ռազմական համակարգերի, ռադարների աշխատանքի հաճախականությունների, ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների տեղակայման քատեզների մասին: Այդ տեղեկությունների հետագա ճանապարհը հայտնի չէ: Ռումինական մամուլում կան տեղեկություններ, որ բուլղարացին իր ցուցմունքներում խոստովանել է, թե ընկերություն է անում Բուխարեստում Ուկրաինայի մի ներկայացուցչի հետ: Չնայած այդ լուրերը պաշտոնապես չեն հաստատվել, սակայն ուկրաինա-վրացական հարաբերությունների վերջին իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ լրտեսության ուկրաինական վարկածը ճշմարտանման է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել