Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ԹԲԻԼԻՍԻ ՏԵՂԱՓՈԽԵԼ

Մարտ 06,2009 00:00

Երեկ Թբիլիսիից Ախալցխա չկարողացան բերել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք-քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանին:

Պատճառաբանությունը, իհարկե, եղել է ծիծաղելի՝ վառելանյութ չկա կալանավորվածին տեղափոխելու համար: Այդ իսկ պատճառով դատավարությունը հետաձգվեց: Նշենք, որ 7,5 ամսվա ընթացքում տեղի է ունեցել 4 դատական նիստ: Ապրիլի 21-ին կլրանա Չախալյանի՝ կալանքի տակ գտնվելու 9-րդ ամիսը: Ըստ վրացական օրենսդրության, 9 ամիս հետո կալանավորն ազատ պետք է արձակվի: Եթե դատավարություն է ընթանում, նա այդ դատավարությանը պետք է ներկայանա ազատության մեջ գտնվելով:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Վրաստանի արդարադատության նախարարությունը պաշտոնական նամակով մերժել է Ֆրանսիայի Հանրապետության փաստաբան, Փարիզի փաստաբանական կոլեգիայի անդամ Պատրիկ Արապյանին՝ ստանձնել Վահագն Չախալյանի, ինչպես նաեւ նրա հոր եւ կրտսեր եղբոր պաշտպանությունը՝ նրանց նկատմամբ հարուցած քրեական գործով ներկայումս ընթացող դատավարությանը:

Մերժման որեւէ հիմք՝ Վահագն Չախալյանի մորը՝ Գայանե Չախալյանին հասցեագրված, արդարադատության նախարարության նամակում նշված չէ:

Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» միությունը այս մերժումը գնահատեց որպես վրացական իշխանությունների կողմից Վահագն Չախալյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորված տարրական իրավունքների բացահայտ եւ կոպիտ խախտում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել