Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պաշտպանություն հեղափոխության եւ ապստամբության

Մարտ 06,2009 00:00

\"\"Մարքսիստ Դավիթ Հակոբյանը քննադատում է Տեր-Պետրոսյանի մարտավարությունը

Հեղափոխությունը եւ ապստամբությունը մերժող ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը ՀԱԿ անդամ, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը քաղաքագիտական առումով համարում է «սխալ, ժամանակավրեպ, էլ չեմ ասում՝ տգետ, ու չի համապատասխանում հասարակության ոգուն, շնչին»: Որովհետեւ «ոչ մի կուսակցություն կամ կուսակցական լիդեր չի կարող պատվիրել իշխանափոխություն: Դրա պատվիրատուն որոշակի դասակարգ է: Իսկ հեղափոխական իրավիճակը, որտեղ արդեն այդ դասակարգը պատվիրում է հեղափոխություն, ստեղծում են բարձր դռան հետեւում թաքնված պարոնայք: Առանց այդ իրավիճակի այդ պատվերն իրականություն դառնալ չի կարող: Այնպես որ, ոչ Տեր-Պետրոսյանը եւ ոչ էլ որեւէ կուսակցություն ի զորու չէ պատվիրել այդ հեղափոխությունը: Հեղափոխություն ասելով՝ շատերը հասկանում են իշխանությունը բռնի տապալելու միջոց. դա կոչվում է ռազմական ավանտյուրա, բոնապարտիզմ, խունտիզմ, ինչին մենք ականատես ենք եղել 15 տարի շարունակ: Այ, հիմա պետք է ասել, ոչ թե «դալոյ րեվալյուցիյու, այլ՝ դալոյ խունտիզմ, պալիտիչեսկի ավանտյուրիզմ»: Կորչի իշխանագողությունը. սա պետք է լիներ այս ընտրություններից առաջ ամենահիմնական լոզունգը»,- ձեւակերպեց մարքսիստը:

Իսկ ապստամբությունը «ժողովուրդների բնական իրավունքն է, որն ավելի բարձր է, քան սահմանադրական իրավունքը: Միտինգները, հանրահավաքները ապստամբության քաղաքակիրթ ձեւերն են՝ առանց բռնի միջոցների, հրապարակախոսական ինստիտուտ են: Կենսաբանական անվտանգության խաթարման պայմաններում հասարակությունը պահանջում է փոխել իշխանության կողմից կառավարման ձեւը. արգելել դա՝ նշանակում է հասարակությանն ինքնակործանման դատապարտել: Դա տակտիկական սխալ էր»: Ինչ վերաբերում է տպավորություններին, թե մարքսիստը «եւ մեխին է խփում, եւ նալին»՝ ապա «որոշ քաղաքական կուրտիզաններ ինձ մեղադրում են, որ ռումբ եմ դնում Տեր-Պետրոսյանի ոտքի տակ՝ քննադատելով նրան. ես պաշտոնապես հայտարարում եմ՝ պատմության առաջ բոլոր քաղաքական գործիչները քննություն են տալիս: Պատմությունը հարց է տալիս քաղաքական գործչին, եւ ես, որպես պատմաբան, թվարկում եմ ընդդիմության պարտության պատճառները, նրանք դա անվանում են քննադատություն Լեւոնին: Ես ասում եմ ընդդիմության թույլ տված տակտիկական, գաղափարական սխալները, ոչ թե՝ Լեւոնին վտարել լիդերությունից»:

Հ. Գ. Դ. Հակոբյանը խոսել է նաեւ քաղաքապետի առաջիկա ընտրությունների մասին: Այդ դիտարկումները կներկայացնենք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել