Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒՄ ՏԱԼՈՒ ՏԵՂԸ ՉԻ ՑԱՎՈՒՄ, ԹՈՂ ԷԹԱ՝ ՏԱ»

Մարտ 06,2009 00:00

\"\"«Առավոտին» տված հարցազրույցում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը խոստովանում է, որ «սաղս էլ մեղք ունենք»:

– Ո՞վ էր ձեզ համար Սպարապետը:

– Ընչի մինչեւ հիմա չեք իմանո՞ւմ՝ Սպարապետն ով է:

– Ուզում եմ լսել ձեր գնահատականը:

– Իմ գնահատականը թերթով տվել են, կկարդաս: Իմ գնահատականը՝ մեծ մարդ, անհատական հայ, որ իսկական ֆունդամենտալնի հայ էր, արյամբ, հոգով, մտածելակերպով, գործով:

– Այն Հայաստանը, որ այսօր կա՝ Վազգեն Սարգսյանի երազած Հայաստա՞նն է:

– Է՜, հլա Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանին շատ կա հասնելու, շատ-շատ կա, շատ անելիքներ կան: Կիսատ մնաց իրա երազանքը, բայց կատարողներ կլինեն ու կան:

– Եթե ողջ լիներ, ո՞նց կնշեր իր ծննդյան օրը:

– Ոնց էն վախտ նշում էինք, հիմի մեր հմար էլի ողջ ա, պրոստը, որ դու լավ նայես, իրան կտենաս, էլի ինքը ողջ ա, ստեղ ա: Ավելի շատացավ, էն թշնամիները գիտեին՝ Վազգենին վերացնելով Վազգենին վերացրին: Վազգենին չվերացրին, ավելի շատացրին, ավելի շատացավ Վազգենը, ավելի հզորացավ ու ավելի հզորանում է:

– Իսկ ե՞րբ է լինելու Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանի ժամանակը:

– Երբ որ ազգովին միասնական լինենք:

– Ի՞նչ պիտի արվի, որ միասնական լինենք:

– Պտի սաղս ամեն ինչը թողանք, մտածենք որպես հայ ժողովուրդ, մտածենք, թե ոնց անենք, որ կարողանանք մեր պետությունը, պետական սահմանները, մեր ժողովրդին պահենք:

– Անցած տարի մարտի 1-ին միասնակա՞ն էինք:

– (Երկար մտածելուց հետո) Դու մտածում ես՝ միասնակա՞ն էինք:

– Չէ, միասնական չէինք:

– Չէ, չէ՞: Հիմի էլ միասնական չենք, որ միասնական ըլնենք, լավ կըլնի:

– Իսկ Ղարաբաղյան պատերազմի ժամանա՞կ:

– Էլի կային մարդիկ, որ միասնական չէին, պրոստը էն վախտ լավագույնները շատ էին, նվիրյալները շատ էին, հաջողությունը, հաղթանակը էլավ:

– Դուք այս ընթացքում հանդիպում կամ խոսակցություն ունենո՞ւմ եք Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի, մյուսների հետ, գիտե՞ք՝ ոնց են:

– Հըլը ինձի չեն տարել իրանց մոտ, ոչ էլ իրանց են թողել իմ մոտ, որ հանդիպենք, խոսանք: Իսկ գողական «քսիվ-մսիվ» չենք գրում:

– Մտածում եք՝ ձե՞զ էլ են տանելու:

– Ընչի, ո՞վ չի նստե, հըլը ասա, ո՞վ չի նստե ընդե:

– Ես:

– Չես նստե, ուրեմն կհասցնես, հեչ ուշ չի:

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ իրենց ազատ կարձակե՞ն, իրենք ընդհանրապես մեղավո՞ր են, թե՞ մեղավոր չեն:

– Իրանց տեսակետով՝ ոչ, մարդիկ քաղաքական հայացքներ ունեն: Էսօր քաղաքական հայացքների համար են, իմ իմանալով, ըտենց ա:

– Ազատ կարձակե՞ն:

– Դե, իրանք պտի ուզենան, որ բաց թողնեն, որ չուզենան, ո՞նց կթողան:

– Ի՞նչ անեն, ներո՞ւմ գրեն:

– Չէ, ընչի՞ ներում:

– Բա ի՞նչ անեն:

– Նստեն: Ասում ա ընդե տաք-հով ա, ապահով ա: Թող նստեն, էլի, մնան դուսը, պտի վրները բազար բացեն, տունը տնեցիք բան պտի ուզեն:

– Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց՝ ապստամբություն, հեղափոխություն բառերը մեր բառապաշարում չպիտի լինեն, դուք համաձա՞յն եք:

– Բայց դուք նո՞ր եք լսե, էդ մարդը մի տարի առաջ էլ էր ըտենց ասում, ընչի երբ ա՞ էնի ասել ապստամբությամբ, բռնությամբ պիտի երկիր վերցնենք:

– Իսկ ինչո՞ւ եղավ մարտի մեկը:

– Անկազմակերպվածությունից:

– Ո՞ւմ՝ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության:

– Դե պարզ ա, որ երկուսն էլ մեղավորություն ունեին, ունեին, քանի որ զոհ կա, հեչ կապ չունի: Պտի երկուսն էլ իրանց մեղավոր զգան, որ էդ սխալները թույլ չտան:

– Եթե հանկարծ էլի պատերազմ լինի, մեր ժողովուրդը կհամախմբվի՞:

– Այո:

– Դուք լսե՞լ եք, ասում են՝ ինչ- որ տարածքներ են հետ տալու:

– Ես շատ վիրավորվում եմ, որ ընձի հայուհի ա հարցնում նման բան: Ղարաբաղը անկախ, ազատ պետություն ա, իր արյամբ ձեռք բերված: Ինչի՞ մասին եք հարցնում, թուրքերից ես էսքան չեմ լսում, որ հող են ուզում, ինչքան հայերը ասում են՝ տալիս ենք, տալիս ենք: Ում տալու տեղը չի ցավում, թող էթա՝ տա:

– Իսկ այսօր իշխանության մեջ կա՞ն մարդիկ, որ ուզում են տալ… հողերը:

– Ես նման հայի չեմ ճանաչում, իսկ եթե նման մարդ կա, ուրեմն իմ համար հայ չի, անկախ նրանից՝ իշխանություն ա, դիմություն ա, ընդդիմություն ա, ժուռնալիստ ա, ես եմ՝ կապ չունի:

– Եթե Վազգենը հիմա ողջ լիներ…

– Էլի նորից ա ասում՝ «եթե»: Քեզ ասեցի՝ Վազգենը մեր կողքին ա:

– Լավ, դե ասեք, ինքը այս ամենը տեսներ, ի՞նչ կասեր:

– Վազգենը մենակ մի հատ ցավ կապրեր, որ դավաճանությունը շատացավ:

– Ո՞ւմ դավաճանությունը:

– Մեր, բոլորիս: Դու կարո՞ղ ա գիտես, որ էն վատը հայ չի: Ցավալի չի՞, որ էսօր Վազգեն են սպանում, պառլամենտում են սպանում, օրը ցերեկով Երեւան քաղաքում մարդիկ են գնդակահարում, դրանք հայեր չե՞ն:

– Ի՞նչը հասցրեց էն վիճակին, որ օրը ցերեկով մարդիկ են գնդակահարում:

– Հավատն ա թուլացել:

– Ինչի՞ հանդեպ հավատը, Աստծո՞:

– Չէ, օրենքի, պետության, պետականության, ինքնազգացողության, մարդն իրա նկատմամբ:

– Ելքը տեսնո՞ւմ եք:

– Այո, չլնենք՝ էգուց «մուտիտ անենք» իրար վրա: Իրար հետ ջանով-ղուրբանով՝ տակից դուրս գանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել