Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ Ո՞ՃՆ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ԶԱՐԴԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

Մարտ 06,2009 00:00

\"\"

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը փետրվարի 24-ին ԱԺ-ում հայտարարել էր, թե «Ժառանգության» պատգամավորները ՀՀ նախագահին լեգիտիմ չհամարելով հանդերձ՝ երբ որ իրենց պետք է, «վազում են նրա դուռը» հարցեր լուծելու: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը երեկ էլ պնդեց, թե իրավական ընթացք կտան այս զրպարտությանը: Իսկ Սուքիաս Ավետիսյանը վերահաստատելով իր պնդումը՝ վստահություն հայտնեց, թե դատ չի լինի: «Եթե ՀՀԿ-ն այս ոճն է ընդունում որպես ԱԺ-ն զարդարող ոճ՝ դա խոսում է ձեր մասին,- ասաց Լարիսա Ալավերդյանը:- Բայց ես հույս ունեմ, որ ձեր խմբակցությունը կքննարկի այդ հարցը, կգտնի իր մեջ պարկեշտություն, եւ ուղղակի ինքը կգտնի, թե այդ տեսակ արտահայտությունները հարիր չեն ոչ միայն ԱԺ պատգամավորին, այլեւ ընդհանրապես քաղաքակիրթ եւ ուղղակի քաղաքավարի մարդուն»:
Մանրամասն՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել