Զայրույթն ազդում է թոքերի վրա
Ինչպես վկայում են Նյու Ջերսիի Բժշկության եւ ատամնաբուժության համալսարանի ներկայացուցիչ Փոլ Լերերի ղեկավարությամբ անցկացված հետազոտությունների արդյունքները՝ մարդու կողմից վերապրած չարության զգացումն ու զայրույթը աղետալի ազդեցություն են ունենում թոքերի վրա:
Բժիշկները հետազոտել են 45-86 տարեկան 670 տղամարդկանց, որոնց ագրեսիվության աստիճանն առաջադրվել է գնահատել 7-37 բալանոց սանդղակով: Այնուհետեւ ստուգվել է, թե նրանցից յուրաքանչյուրի արտաշնչման ծավալը 1 վայրկյանի ընթացքում որքան է կազմում:
Այս չափումներն իրականացվել են 8 տարվա ընթացքում՝ 3 անգամ: Ընդ որում, ի սկզբանե բացառվել է ծխելու գործոնը:
Հետազոտողների խոսքերով, չափից դուրս զայրացկոտ ու թշնամանքով առլեցուն տղամարդկանց թոքերի աշխատանքի ֆունկցիան նկատելիորեն ավելի ցածր է եղել, եւ՝ ընդ որում, յուրաքանչյուր թեստավորումից հետո այն ավելի է վատթարացել: