«Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր ընտանիքին արգելել է օգտվել Apple ընկերության արտադրանքներից, գրում է tert.am-ը:
Ինչպես պարզել է «Vogue» ամերիկյան հանդեսը, Գեյթսն իր երեխաներին արգելում է oգտվել iPod եւ iPhone բջջայիններից:
«Մեր տանը գրեթե ամեն ինչ թույլատրված է,– ամերիկյան լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ասել է Բիլ Գեյթսի կինը՝ Մելինդան,– կան միայն երկու իրեր, որոնք արգելված են մեր երեխաների համար՝ iPod–ը եւ iPhone–ը»:
Հարցը նրանում է, որ iPod–ը եւ iPhone–ը հանդիսանում են «Micriosoft» ընկերության գլխավոր հակառակորդի՝ Apple—ի արտադրանքը:
Արգելքը, տարածվում է ոչ միայն երեխաների վրա, այլ նաեւ Գեյթսի կնոջ։ Նա խոստովանել է, որ իրեն նույնպես արգելված է օգտվել այդ մոդելի հեռախոսներից։ Ընդ որում՝ տիկին Գեյթսը չի թաքցրել, որ չէր հրաժարվի սմարթֆոնից՝ խոստովանելով, որ նախանձով է նայում այն մարդկանց, ովքեր օգտվում են դրանցից:
Ինչպես հաղորդում է նւՏ ԾՏրՍՉօ ռադիոկայանը, երկու տարի առաջ Բիլ Գեյթսը խոստովանել է, որ iPod չէր գնի։ Բիզնեսմենն այդ հանգամանքը բացատրել է նրանով, որ իրեն դուր է գալիս բջջայինի վրա համարներ հավաքել մեկ ձեռքով: