Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 05,2009 00:00

Մեկնարկը՝ մարտի 21-ին

\"\"ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատել է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկը:

Այն կմեկնարկի մարտի 21-ին՝ «Հրազդան» ստադիոնում կայանալիք «Կիլիկիա»-«Ուլիս» խաղով եւ եզրագիծը կհատի նոյեմբերի 11-ին՝ «Գանձասար»-«Շիրակ», «Փյունիկ»-«Միկա», «Կիլիկիա»-«Բանանց», «Ուլիս»-«Արարատ» հանդիպումներով:

Սպարապետի հիշատակին

Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան պատանեկան ֆուտբոլի հուշամրցաշարում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները: Այսօր «Բանանց» ակումբի խաղադաշտում պատվավոր մրցանակի համար պայքարելու են «Փյունիկ 1» եւ «Բանանց 2» թիմերը:

Արտոնագրվեցին

Երեկ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեի (առաջին ատյան) նիստում արտոնագրեր շնորհվեցին ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող բոլոր ութ թիմերի մայր ակումբներին: Դրանք են՝ «Փյունիկը», «Արարատը», «Գանձասարը», «Միկան», «Բանանցը», «Ուլիսը», «Շիրակը» եւ «Կիլիկիան»:

Սակայն ՈՒԵՖԱ-ի գավաթների խաղարկությանը մասնակցող հավակնորդ թիմերը, իսկ դրան մասնակցելու հնարավորություն ունեն բոլորը, մինչեւ ապրիլի 3-ը պարտավոր են ՀՖՖ արտոնագրման բաժին ներկայացնել իրենց ֆինանսական փաստաթղթերը, որոնք ուսումնասիրելուց հետո կտրվի ՈՒԵՖԱ-ի արտոնագիր:

Որակավորվում են

Փետրվարի 28-ից «Ռեջինա» հյուրանոցում հանրապետության բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունները սպասարկող ֆուտբոլային 35 մրցավարներ եւ 12 տեսուչներ, որոնց մեջ քիչ չեն նաեւ կանայք, ուսումնամարզական հավաք են անցկացնում, որը ղեկավարում է ՀՖՖ մրցավարական եւ տեսչական բաժնի պետ Արարատ Ճաղարյանը:

Դասընթացները կավարտվեն այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել