Լրահոս
Օրվա լրահոսը

«ՅՈԹԻ» ԳՈՐԾԸ «ՊԼԱՆ ԿՈՆՍՊԵԿՏ» Է

Մարտ 05,2009 00:00

\"\"

Երեկ, «Յոթի» գործով ընթացող դատական նիստի ժամանակ, երբ մեղադրող Կորյուն Փիլոյանը անդրադառնալով քաղբանտարկյալների պաշտպանների կողմից գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի ինքնաբացարկի վերաբերյալ հերթական միջնորդությանը՝ ասաց, թե՝ քաղբանտարկյալներն ու նրանց պաշտպանները ի սկզբանե որդեգրել են դատական նիստերը ձգձգելու մարտավարությունը, քաղբանտարկյալներն ափերից դուրս եկան: Մասնավորապես, Մյասնիկ Մալխասյանը մեղադրողի այդ հայտարարությանն այսպես արձագանքեց. «Պարոն Փիլոյան, ինձ թվում էր, որ Գագիկ Ջհանգիրյանի դատավարության դասընթացներին մասնակցելուց հետո իրավաբանական ձեր գիտելիքները պիտի որ շատանային եւ նման բացթողումներ չանեիք, որովհետեւ ձեր ասածից տպավորություն է ստեղծվում, թե այս շինծու գործը մենք ենք սարքել, մենք էլ շահագրգռված ենք ձգձգելու: Մենք շահագրգիռ ենք, որ այս գործը շուտ քննվի: Որքան շուտ դա լինի, այնքան շուտ այս փուչիկը կտրաքի, եւ արդեն տրաքել է: Սա ոչ թե գործ է, այլ պլան կոնսպեկտ է: Ստեղ ի՞նչ գործ կա, որ մենք էլ մտածենք ձգձգել: Մենք պարզապես ուզում ենք, որ դուք օրենքով շարժվեք»:
Կարդացեք 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել