Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում գործում է «Կարգին խանութը»՝ ՀՀ շարքային քաղաքացիների համար:
Մայրաքաղաքի Գ. Նժդեհի փողոցում գործող «Նորմալ խանութը» սպասարկում է «սովորական մարդկանց»: Հայաստանում շատ քչերն են իրենց համարում «սովորական մարդ»: Հետեւաբար, վտանգ կար, որ «սովորականները» խանութ չեն մտնի եւ առեւտուր չեն անի: Խանութի տերերը մտածել են այդ մասին նույնպես. նրանք մի կանչող գովազդով հարցը կարծես լուծել են: Ամեն օր կազմակերպվում է «կարմիր գների» ակցիա: «Սովորական քաղաքացիների» համար «կարմիր գինն» այն է, երբ ուրախությունից մարմինդ բզկտում ես եւ ջրի գնով գնած ապրանքը տուն տանում, տանը մի նոր «կարմիր» ակցիա անելու մտադրությամբ: