Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՔԱՆԴՎՈՒՄ ԵՆ

Փետրվար 27,2009 00:00

\"\"Մինչ մեր ոչ բարի հարեւաններն իրենց համար պատմություն են հնարում մեր՝ հայկական հուշարձանները ոչնչացնելու գնով, մենք մեր պատմական հուշարձաններին տիրություն չենք անում: Տավուշի մարզի սահմանագլխին՝ հեռավոր Բարեկամավան գյուղի անտառապատ բարձունքում, Բարձրյալ Խաչ նշանավոր կոթողը նախաքրիստոնեական շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարան է, որի լուսամուտին միջնադարում խաչ է ագուցվել, որպես բեմի սեղան, խաչքար է կանգնեցվել, եւ դամբարանը վերածվել է մատուռի: 2003-ին ՀՀ պետբյուջեից 20 մլն դրամ հատկացվեց մատուռի նորոգման համար: Ալավերդցի շինարարները նորոգումը բարեխղճորեն իրականացրին, սակայն գումարը բավարար չէր աշխատանքները ավարտելու համար: Նշանավոր կոթողի տանիքը բաց է մնացել, եւ տեղացող ձյունն ու անձրեւը վնասում են հուշարձանը: Մեր այլ սահմանամերձ գյուղում՝ Բաղանիսում գտնվող 7-րդ դարի եկեղեցին էլ կիսավեր, անմխիթար վիճակում է: Եկեղեցու կամարը հիացնում է իր ճարտարապետական լուծումներով: Թող ներվի ասել, բայց հոգեւոր այս օջախը անտեր է: Եկեղեցին «զարդարված» է իրենց հավերժացնել կամեցողների զանազան անուններով, պատերից սրբատաշ քարեր են հանվել: Եկեղեցու կողքին հին գերեզմանատուն է՝ առանց ցանկապատի եւ պահպանության: Այս գյուղում մի քանի հին հոգեւոր կառույցներ կան, սակայն դրանց տիրություն անող չկա: Վերջերս էլ՝ պետբյուջեի միջոցներով Բաղանիս-Ոսկեպար նոր, շրջանցիկ ճանապարհի կառուցման ժամանակ դրանցից մեկը, ճանապարհի լայնացման համար, քանդվեց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել