Սոֆիայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցամարտի հիմնական մրցաշարում երեկ վերջին հանգստյան օրն էր: Հինգերորդ տուրում ամերիկացի Գատա Կամսկուն երկրորդ անգամ անձնատոր լինել հարկադրելուց հետո բուլղարացի Վեսելին Տոպալովը հաջորդ օրը սեւերով հասավ ցանկալի ոչ-ոքիի եւ առջեւում է 3,5:2,5 հաշվով:
Այսօր, նախավերջին տուրում, Տոպալովը խաղում է սպիտակներով, հետեւաբար, հաջողությունը զարգացնելու եւ մրցամարտի ելքը վճռելու ավելի իրատեսական հնարավորություն ունի: Իսկ Կամսկուց, որի վիճակը նախանձելի չէ, պահանջվում է ոչ միայն այլեւս չպարտվել, այլեւ մնացած երկու պարտիաներից առնվազն մեկը գրանցել իր օգտին: