Թեստ՝ կանանց համար
Հաճախ ընտանեկան առճակատումները երկարատեւ «պատերազմի» բնույթ են ստանում: Ո՞վ է մեղավոր: Շատ կանայք առանց մտածելու ակնարկում են իրենց ամուսիններին: Կարդալով այս թեստը, ընտրեք ձեզ համար տիպական կամ ընդունելի տարբերակը:
1. Ձեր ամուսինը աշխատանքից ժամանակին չի վերադարձել, ինչպե՞ս եք վերաբերվում.
ա) անտարբեր,
բ) հուզումով,
գ) սկանդալ կանխազգալով:
2. Եթե ամուսինն ասում է, որ աշխատավայրում «լռվելու» է, դուք պատասխանում եք.
ա) «Լա՛վ, հոգնել եմ, պառկում եմ քնելու: Ճաշը սառնարանում է»,
բ) «Կեցցե՛ս, որ զանգել ես: Ես կսպասեմ քեզ»,
գ) «Ի՞նչ է նշանակում՝ «լռվելու» եմ: Դու ինձ ձե՞ռ ես առնում»:
3. Եթե աշխատանքից վերադարձած ամուսնուց կնոջ օծանելիքի հոտ է գալիս, դուք…
ա) մտովի մխիթարում եք ձեզ. «բան չկա, չէ՞ որ վերադարձել է ինձ մոտ, ոչ թե ինչ-որ տեղ է մնացել»,
բ) առաջարկում եք ձեզ նոր օծանելիք նվիրել,
գ) սկանդալ եք սարքում. «Ես քեզ վրա լավագույն տարիներս եմ վատնել, իսկ դու…»:
4. Երեկույթի ժամանակ ծանոթներից մեկը ցույց է տալիս ձեր ամուսնու «ընկերուհուն», դուք…
ա) զարմանում եք. «Աստված իմ, եւ ի՜նչ են գտել նրա մեջ»,
բ) փորձում եք հասկանալ՝ ինչո՞վ է այդ կինը ձեզնից լավ,
գ) սկանդալ եք սարքում:
5. Եթե ամուսինը հանկարծ հայտնում է. «Ավելի լավ է բաժանվենք, ես ուրիշի եմ սիրում».
ա) «Դե ինչ, ստիպված եմ նոր զուգընկեր փնտրել»,
բ) «Պետք չէ այդպես կտրուկ: Եկ իրավիճակը քննարկենք»,
գ) «Դու դեռ կփոշմանե՜ս»:
6. Եթե ամուսինը հավաքել է ճամպրուկը եւ հեռացել, իսկ մեկ ամսից զանգում եւ առաջարկում է հանդիպել՝ դուք պատասխանում եք.
ա) «Ես քեզ հետ խոսելու բան չունեմ…», եւ կախում եք լսափողը,
բ) «Եթե ուզում ես՝ ե՛կ, կխոսենք»,
գ) «Չլինի՞ խելքի ես եկել, ապո՛ւշ»:
7. Դուք բաժանվել եք, բայց կանխազգացումը հուշում է, որ ցանկության դեպքում ամեն ինչ կարելի է ուղղել։ Ձեր գործողություննե՞րը.
ա) առաջին քայլը ձեր ինքնասիրությունից ցածր է,
բ) այլ հյուրերի թվում նրան էլ եք հրավիրում ձեր տուն՝ բարեկամական երեկույթի, սեքսուալ շոր եք հագնում, համեղ տորթ պատրաստում,
գ) յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նրան համառորեն համոզում եք տուն վերադառնալ:
Այժմ հաշվեք, թե որ տարբերակն (ա, բ, գ) է գերակշռում ձեր պատասխաններում.
ա. Դուք զուսպ եք, դատող եւ ամենայն հավանականությամբ այնքան էլ չեք սիրում ձեր ամուսնուն: Ահա նա, զուրկ կնոջ քնքշանքից, «ձախ» է գնում՝ սեր ու գուրգուրանք փնտրում: Ամեն դեպքում, եթե նա ձեզ համար դեռ թանկ է՝ ցասումը փոխարինեք ներողությամբ: Դրանով կարող եք նրան տուն վերադարձնել:
բ. Դուք կատվի պես սիրահարված եք ձեր ամուսնուն, կատարում եք նրա ցանկացած քմահաճույքը: Անվիճելի է, սերը ուժ է, բայց նման կպչունությունը կարող է ցանկացած տղամարդու «գերեզման իջեցնել»: Ամուսնուն ընտանիք վերադարձնելու համար ինքն իրեն հարգող անձի պես դրսեւորեք ձեզ:
գ. Կարծես ընտանիքում ձեզ շանտաժիստի պես եք պահում: Հսկում եք ձեր ամուսնու յուրաքանչյուր քայլը, թելադրում նրան՝ ինչ եւ ինչպես անել, իսկ եթե ինչ-որ բան այնպես չէ՝ գործի եք դնում ձեր սիրելի զենքերը՝ արցունքներն ու վեճերը: Նման կյանքից յուրաքանչյուրը կփախչի՝ ուր աչքը կտրի: