Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փողի «նեգատիվ» կողմերը

Փետրվար 25,2009 00:00

Ասացվածք կա, որ «ժամանակը փող է»: Սա նշանակում է, որ մարդիկ

իրենց ժամանակը ծախսում են գումար վաստակելու համար, եւ ժամանակի կորուստը նշանակում է գումարի կորուստ:

Իհարկե, հեշտ է ասել՝ «խնայիր գումարդ», սակայն գործնականում այնքան էլ հեշտ չէ հետեւել խորհրդին, մանավանդ, եթե նույն ընտանիքում երիտասարդն ապրում է ծնողների հետ: Պատճառն այն է, որ կոմունալ ծախսերի զգալի մասն իրենց վրա են վերցնում ծնողները, ուստի երիտասարդն այդ առումով «բեռնաթափված» է եւ իր գումարի հետ կարող է վարվել այնպես, ինչպես կթելադրի սիրտը:

Հատկապես երիտասարդ տարիքում փող ծախսելը համարվում է շրջապատից հետ չմնալու չափանիշ: Շատերը գումար են ծախսում ընկերական շրջապատում իրենց հեղինակությունը բարձրացնելու համար, այդպիսի հակվածությունը, այն էլ տնտեսական ճգնաժամի պայմաններում, կարող է լուրջ ֆինանսական խնդիրներ առաջացնել: Բայց արդյո՞ք շատ գումար ունենալը կլուծի ծախսերի խնդիրը: Հասարակության մեջ գրեթե բոլորն էլ այն կարծիքին են, որ շատ աշխատավարձ ստանալը կլուծի մեր ֆինանսական խնդիրները, սակայն հազվադեպ է այդպես պատահում: Նույնիսկ, եթե գրպանում գումար չունեք կամ աշխատավարձ չեք ստանում եւ ծնողներից գումար եք խնդրում, շատ հնարավոր է, որ մերժվեք, քանի որ ընտանիքը չի կարող բավարարել ձեր բոլոր ցանկությունները: Մերժելով ձեր խնդրանքը՝ ծնողներն ավելի շատ իրենց ինքնատիրապետման օրինակն են ձեզ ցույց տալիս, իսկ ինքնատիրապետումը գումարը տնօրինելու լավ գրավական է: Մի պահ պատկերացնենք, որ ծնողներն ունեն բավարար հնարավորություններ իրենց չափահաս «երեխային» օգնելու համար, սակայն մերժում են: Առաջին բանը, որ երեխայի մտքում կարող է «փայլատակել»՝ սեփական ծնողներին ժլատի պիտակ փակցնելն է: Սակայն մերժում ստանալու խորհուրդն իրականում այլ է՝ պարզապես նրանք ուզում են սովորեցնել, որ կյանքի վայելքներն ու երջանկությունը կախված չեն սրտի ուզած բոլոր իրերն ունենալուց: Ծնողների «դաժանության» ճշմարտացիությունը երեւում է շատ երիտասարդների օրինակից, որոնց ծնողները կամ բարեկամները կատարում են նրանց ուզածը, սակայն կարճ ժամանակ անց բացահայտվում է, որ երբեք բավարարված չեն, նույնիսկ իրենց ունեցածով: Անկախ այն բանից, թե որքան գումար կամ ունեցվածք են կուտակել, դարձյալ նրանք զգում են ինչ-որ բանի պակաս: Հոգեբանները կարծում են, որ այն երիտասարդները, որոնք ակնկալում են իրենց բոլոր նյութական երազանքների կատարում, հնարավոր է դառնան շատ անշնորհակալ եւ ընչաքաղց:

Ներկայացնում ենք ձեր ֆինանսական միջոցների վերահսկման մի քանի խորհուրդներ, որոնք պետք կգան, երբ ձեռքը հասնի դրամապանակին:

Մաքուր թղթի վրա գծեք երեք սյունակ: Առաջին սյունակում նշեք, թե որքան գումար եք նախատեսում ունենալ մեկ ամսվա համար, իսկ երկրորդ սյունակում գրեք, թե որքան գումար եք ծախսելու ողջ ամսվա ընթացքում, այնուհետեւ մեկ առ մեկ գրեք ձեր կատարելիք ծախսերը: Երրորդ սյունակում էլ գրի առեք, թե իրականում որքան գումար եք ծախսել յուրաքանչյուր գնումի ժամանակ: Խորհուրդ է տրվում նաեւ նշել կատարված, բայց չծրագրված ծախսերը: Եթե որոշ իրերի վրա ծախսել եք ավելին, քան նախատեսել էիք եւ պարտքերի մեջ եք ընկել, ցուցակում փոփոխություն կատարեք, առաջին հերթին վճարեք կուտակած պարտքերը եւ վերահսկեք ծախսերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել