Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ «ԿԳԲ»-Ն ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐ ՆԱԵՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Փետրվար 25,2009 00:00

Կոլումբիայում խոշոր սկանդալ է բռնկվել, որի կենտրոնում է երկրի գլխավոր հատուկ ծառայությունը՝ անվտանգության վարչական դեպարտամենտը (DAS): Պարզվում է, որ այդ ծառայությունը, խախտելով օրենքը, հետեւում էր ոչ միայն ընդդիմադիրների, դատավորների, լրագրողների կյանքին, այլեւ զբաղվում էր բարձրաստիճան պաշտոնյաներով, այդ թվում՝ երկրի նախագահ Ալվարո Ուլիբեով: Կիրակի օրը Կոլումբիայի դատախազությունը DAS-ում ստուգումներ է սկսել: Անօրինական գործունեության մասին տեղեկությունները հայտնվեցին Կոլումբիայի լրատվամիջոցներում՝ լրագրողական հետաքննության շնորհիվ: Լրագրողները պարզել են, որ հատուկ ծառայությունը զբաղվում է բազմաթիվ հայտնի մարդկանց հեռախոսների գաղտնալսումներով եւ կարողանում է տեսնել նրանց էլեկտրոնային նամակները: Կոլումբիայի ընդդիմադիրները վստահ են, որ նման անօրինական գործողություններն իրականացվում են իշխանությունների հրահանգով, սակայն DAS-ի տնօրենը եւ ներքին գործերի նախարարը, ընդունելով, որ նման գործողություններ իրականացվել են, պնդում են, որ իշխանությունները հրահանգ չեն տվել: Ըստ նրանց, դա է հաստատում այն փաստը, որ հետապնդման օբյեկտ էր նաեւ երկրի նախագահը: ՆԳ ղեկավարի խոսքերով, գաղտնալսումները կատարվում էին «մաֆիոզների փոքր խմբի կողմից, որ կարողացել է ներթափանցել գաղտնի ծառայության մեջ»: Պաշտոնյայի պնդմամբ, հավաքված լրատվությունը հանցագործները հաղորդում էին ձախ ծայրահեղականներին, աջ ուլտրախմբավորումներին, ինչպես նաեւ՝ թմրամաֆիային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել