Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ-Ն ՍԱՏԱՐԵՑ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ

Փետրվար 25,2009 00:00

\"\"Երեկ սկսվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Մոլդովա: Քննարկումների հիմնական թեման է լինելու մերձդնեստրյան հակամարտությունը, որտեղ ռուսաստանյան դիվանագիտությունը փորձում է մեղմել Տիրասպոլի եւ Քիշնեւի դիրքորոշումները: Մերձդնեստրի Հանրապետությունը Մոլդովայից անջատված տարածք է, որը ԽՍՀՄ փլուզումից հետո ձգտում է անկախության: Առ այսօր Մոսկվայի բոլոր միջնորդական ջանքերը արդյունքի չեն բերել, սակայն ռուս դիվանագետները հույսները չեն կորցրել եւ առաջիկայում պլանավորում են հանդիպում կազմակերպել Մոլդովայի նախագահ Վորոնինի, Մերձդնեստրի Հանրապետության նախագահ Սմիրնովի եւ ՌԴ նախագահ Մեդվեդեւի միջեւ: Լավրովի այցը նշանավորվում է նաեւ նրանով, որ մոտ ժամանակներս Մոլդովայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ եւ իր այս քայլով Կրեմլը ազդանշան է ուղարկում, որ այս անգամ սատարելու է Վորոնինի ղեկավարած Կոմունիստական կուսակցությանը: Մոսկվայի եւ Քիշնեւի միջեւ հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ Վորոնինը հրաժարվեց ստորագրել Մոսկվայի կողմից մշակված մերձդնեստրյան կարգավորման ծրագիրը: Նախորդ խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանը բացահայտորեն սատարում էր Վորոնինի ընդդիմադիրներին եւ նույնիսկ արգելեց մոլդովական գինիների ներկրումը ՌԴ: Սակայն 2007 թվականին հարաբերությունները սկսեցին աստիճանաբար բարելավվել, եւ անցած տարի Քիշնեւում հրաժարվեցին ՆԱՏՕ-ի հետ մերձենալու ծրագրից: Ի պատասխան՝ Մոսկվան հայտարարեց, որ մերձդնեստրյան հակամարտությունը կարող է լուծվել Մոլդովայի տարածքային ամբողջականության հիմքի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել