Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառուցելու են նոր կապիտալիզմ

Փետրվար 25,2009 00:00

Եվրամության խոշորագույն տնտեսությունների՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի ղեկավարները, անցած հանգստյան օրերին Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ, որոշել են արմատապես կարծրացնել համաշխարհային ֆինանսական շուկայի կարգավորումը: Ըստ «Գազետա» թերթի, Բեռլինում փաստորեն մշակվել էր եվրոպական հակաճգնաժամային պլատֆորմ, որը ներկայացվելու է Լոնդոնում՝ ապրիլի 2-ին կայանալիք 20 երկրների հանդիպման ժամանակ: Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի կարծիքով, անհրաժեշտ է ուժեղացնել բոլոր ներդրումային ֆոնդերի, ռեյտինգային գործակալությունների եւ բանկերի ֆինանսական ինստիտուտների վերահսկողությունը: Բացի այդ, խոստացվում են համապարփակ ֆինանսական պատժամիջոցներ՝ օֆշորային գոտիների նկատմամբ: Մերկելի հետ համամիտ էր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, որը մասնավորապես ընդգծել է. «Ճգնաժամի լրջությունը, նրա խորությունը արմատական փոփոխությունների պահանջ են դնում: Մեզ պետք է նորից սկսել կապիտալիզմ կառուցել զրոյից՝ դարձնելով այն ավելի բարոյական»: Ըստ էության, նույն կարծիքին էր նաեւ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, ըստ որի՝ «բանկիրները պետք է ծառայեն ազգային տնտեսության շահերին եւ ոչ թե տնօրինեն այն»:

Բացի ազգային վերահսկիչ մարմիններից, Եվրոպայի լիդերները առաջարկում են ավելի մեծ գործառույթներ տալ Արժույթի միջազգային հիմնադրամին՝ այդ նպատակով բարձրացնելով վերջինիս հակաճգնաժամային բյուջեն մինչեւ $500 միլիարդ: ԵՄ առաջնորդները հասկանում են, որ ֆինանսական վերահսկողության գլոբալ համակարգ չի կառուցվի՝ առանց ԱՄՆ-ի եւ մի շարք այլ երկրների մասնակցության: «Մենք չենք կարող թույլ տալ, որ լոնդոնյան հանդիպումը տապալվի,- հայտարարել է Սարկոզին:- Մենք պետք է գանք համաձայնության, որպեսզի այդ համաժողովը դառնա պատմական»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել