Լրահոս
Օրվա լրահոսը

Ստիպված քանդում են

Փետրվար 25,2009 00:00

\"\"1980-ականներին Նոյեմբերյանի Ոսկեպար գուղից մի քանի կիլոմետր հեռավորությամբ, 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու եւ ադրբեջանական Աշաղի Աքսիբարա գյուղի (Աշաղի նշանակում է ներքին, Աքսիբարան էլ Ոսկեպարի ադրբեջանական աղավաղումն է) հարեւանությամբ ոսկեպարցիների ուժերով կառուցվեց Ժամի թաղը՝ 28 գեղեցիկ առանձնատուն: 1990-92 թթ. ադրբեջանցի զինյալները քանդեցին այդ տների ծածկը, սակայն երկհարկանի առանձնատների տուֆակերտ պատերը կանգուն են: Այդ տներից մեկի սեփականատեր, Ոսկեպարի բնակիչ Սերյոժա Աղամյանի վկայությամբ, տարիներ շարունակ դիմում են Հայաստանի կառավարություն, որպեսզի իրենց, որպես պատերազմական գործողություններից տուժածների, աջակցություն տրվի: Սակայն \"\"կառավարությունից պատասխանում են, որ ադրբեջանական ոտնձգություններից վնասներ կրածներին պետական աջակցությունը աստիճանաբար, հերթականությամբ է ցուցաբերվում, իսկ ոսկեպարցիների հերթը դեռ չի եկել: Շատ ոսկեպարցիներ, ովքեր Ժամի թաղում տներ ունեն, այլեւս չսպասելով պետական օգնության, հիմնական բնակության են մեկնել Ռուսաստան:

Մյուս կողմից էլ, առանձնատների տերերից ոմանք, պետությունից հույսը կտրելով, տները սկսել են որպես շինանյութ վաճառել: Նկարում ոսկեպարցի Լազր Բադալյանի կառուցած առանձնատունն է, որը էժան՝ որպես շինանյութ գնել եւ քանդում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել