Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Համազասպ Բագրատյանին բջջային հեռախոս գողանալու համար դատապարտել էին 3,5 տարվա ազատազրկման: Վերջինս թե դատարանում, թե «Առավոտին» դիմելով հայտնել էր, որ ինքը հեռախոս չի գողացել, այլ գտել է եւ հանիրավի դատապարտվել:
Նա ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում բողոքարկել էր ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Երեկ տեղեկացանք, որ վերաքննիչ դատարանը, Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, 1 տարով իջեցրել է պատժաչափը եւ Բագրատյանին դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման: