Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՍԻԲԸ ՊԱՀՈՂՆԵՐԸ

Փետրվար 25,2009 00:00

\"\"

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը երեկ ակցիզային հարկի վերաբերյալ փոփոխության քվեարկությունից առաջ, որը հակասում է 2008-ի դեկտեմբերի 26-ին ընդունված փոփոխությանը՝ հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն վավերացրել է այդ օրենքը եւ հարցեր ուղղեց. «ԱԺ մեծամասնություն, ձեր կողմից պաշտպանված նախագահի թեկնածուին տհաճ իրավիճակի մեջ չե՞ք դնում: Ուզում եք ասել, որ ՀՀ նախագահը չի՞ տիրապետում տնտեսական իրավիճակին, չի՞ հասկանում, թե ինչպիսի տնտեսական իրավիճակ կարող է առաջանալ»: Սերժ Սարգսյանի պատիվը պաշտպանեց նախ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը հանդես եկավ արտահերթ ելույթով. «Որոշ մարդիկ թույլ են տալիս՝ ՀՀ նախագահին ասում են՝ չի հասկանում: Իրե՛նք երեւի չեն հասկանում շատ բան, թերինֆորմացված են եւ դրա համար նման ելույթներ են ունենում»: Նաեւ հավելեց. «Որոշ մարդկանց կոնկրետ, եւս մեկ անգամ իրենց համար եմ ասում, որ իրենց չափն ու կոռեկտությունը հարմար սահմանի վրա պահեն եւ չափը չանցնեն: Չի՛ կարելի: Եթե մարդու լեզուն խոսքից, խելքից առաջ է ընկնում՝ նման մարդիկ էս երկրի, հանրության եւ պետականության համար վտանգավոր մարդիկ են»: Իսկ հետո էլ, ԱԺ դահլիճից դուրս գալու ընթացքում, Արմեն Մարտիրոսյանի հասցեին հայհոյանք տվեց Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ նաեւ զգուշացնելով. «Խելոք մնա: Շա՜տ ես խոսում»:
Կարդացեք նաեւ՝ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել