Մարտի 1-ի հանրահավաքին ակտիվորեն պատրաստվում են բոլորը: Հեռուստաընկերություններից, «ԿԳԲ»-ից, ոստիկանությունից եւ սիրողական օպերատորներից բացի՝ հանրահավաքը տեսագրելու է նաեւ օպերատորների հատուկ մեծ խումբ: «Առավոտի» տեղեկություններով, ստեղծվել է հատուկ օպերատորական ցանց, որի մեջ ընդգրկված են պրոֆեսիոնալ օպերատորներ, ովքեր պատրաստվում են նկարահանել մարտի 1-ի հանրահավաքն ամենայն մանրամասներով՝ ընդհուպ մասնակիցների դեմքերը, բոլոր շարժերը, ցանցը ղեկավարում է մեր հանրությանը շատ հայտնի մեկը, որի անունը կհայտնենք առաջիկայում: Մեզ հաջողվեց պարզել, որ այս ցանցի նպատակն է հայտնաբերել անցած տարվա մարտի 1-2-ի դեպքերի այն մասնակիցներին, ովքեր, ըստ իշխանությունների, կատարել են հանցագործություններ, բայց մինչ այժմ բացահայտված չեն, ինչպես նաեւ բոլոր այն անձանց, ովքեր վերջին տարիներին հանրապետությունում տեղի ունեցած տարբեր կարգի զանգվածային հավաքների ժամանակ անկարգություններ կամ հանցագործություններ են կատարել եւ դեռ անպատիժ են: