Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Փետրվար 24,2009 00:00

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մեր թերթին տված հարցազրույցում որոշակի քննադատության էր ենթարկել մեր հանրապետության բոլոր երեք նախագահներին, այդ թվում՝ նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն նախորդ շաբաթվա վերջում պարոն Դալլաքյանը ուղեկցում էր նախագահ Սերժ Սարգսյանին՝ Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում:

Երեկ «Առավոտը» պատգամավորին հարցրեց՝ ինչպե՞ս հասկանալ այս երկվությունը, մի կողմից՝ քննադատում է, մյուս կողմից՝ ուղեկցում է նախագահին եւ դեռ գովեստի խոսքեր ասում: Ի պատասխան մեր հարցի՝ պարոն Դալլաքյանը ասաց. «Նախագահ Սարգսյանի հետ ես համագործակցում եմ աղետի գոտու հիմնախնդիրների եւ, մասնավորապես, Վանաձոր քաղաքի պրոբլեմները լուծելու աշխատանքներում, եւ նախագահի հետ համագործակցության արդյունքում ընդունվել է համապատասխան որոշում՝ աղետի գոտու տնակներում բնակվող շուրջ 30 հազար բնակիչների բնակարանային հարցերը լուծելու, Վանաձորում ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած ծննդատան նոր շենքի կառուցման, քաղաքի թիվ 1 երաժշտական դպրոցի հիմնանորոգման, Վանաձորի քաղաքային մարզադաշտի վերանորոգման եւ այն եվրոպական չափանիշներին բավարարող մարզական կենտրոն դարձնելու, Վանաձորում գտնվող «Գոլորիա» ֆաբրիկայում նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաեւ երկրագիտական թանգարանի նոր շենքի կառուցման հետ կապված»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել