IBF/IBO վարկածներով ամենաթեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոնիտո Դոները եւ Բրայան Վիլորիան խոստացել են մարտի 22-ին միմյանց միջեւ հանդիպումով իսկական հրավառություն մատուցել մարզասերներին:
Դոները հայտարարել է, թե դա կլինի այս քաշային կարգում իր վերջին մարտը, քանի որ մտադիր է տեղափոխվել առաջին կամ թեթեւագույն քաշային կարգ եւ հանդիպել Վախթանգ Դարչինյանի կամ Ֆեռնանդո Մոնտելի հետ: Այս առիթով պրոումոթեր Բոբ Արումն ասել է, թե ցանկանում է խոսել Գերի Շոյի հետ եւ համոզել կազմակերպել Վիկի եւ Նոնիտոյի միջեւ ռեւանշ մրցամարտը. «Հավատացեք, մենք դեռ այդ մարտի ականատեսը կդառնանք»: