Աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ շախմատի «Giudad de Linares» գերմրցաշարի մեկնարկային տուրում գրանցվեց արդյունավետ մեկ արդյունք: Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը սպիտակներով պարտության մատնեց Ադրբեջանի լավագույն շախմատիստ Թեյմուր Ռաջաբովին եւ դարձավ միանձնյա առաջատար: Իսկ Ռաջաբովը, հասկանալի է, հայտնվեց մրցաշարային աղյուսակը եզրափակողի տհաճ դերում:
Լեւոն Արոնյանը միավորը բաժանեց երիտասարդ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Ոչ-ոքի գրանցվեց նաեւ Լենյեր Դոմինգես (Կուբա)-Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Վան Յուե (Չինաստան)- Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) պարտիաներում:
Երեկ միմյանց հետ հանդիպում էին Անանդը եւ Արոնյանը, Կարլսենը եւ Դոմինգեսը, Գրիշչուկը եւ Վան Յուեն, Ռաջաբովը եւ Իվանչուկը: