Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԽՏԱՎՈ՞Ր ԵՔ, ԱՐԴՅՈՔ, ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ ՀԱՐՑՈՒՄ

Փետրվար 20,2009 00:00

Թեստ՝ ամուսինների համար

Այս թեստում ճշմարտության չափաբաժին կա։ Փորձեք անկեղծորեն պատասխանել հարցերին, եւ գուցե՝ մեկդ մյուսի մասին ինչ-որ նոր բան բացահայտեք։

Հարցերին «Այո» պատասխանելու դեպքում ստանում եք 3, «Երբեմն»-ի դեպքում՝ 2, իսկ «Ոչ»-ի համար՝ 1 միավոր։

Հարցեր՝ ամուսնու համար

1. Ձեր կինը տանը հին խալաթո՞վ է եւ չսանրվա՞ծ։

2. Նրա պատճառով աշխատանքից հաճա՞խ եք ուշանում։

3. Նա ծխո՞ւմ է։

4. Ձեր կինը հաճա՞խ է հեռախոսից «կախված»։

5. Նա սեղանին դնո՞ւմ է ոչ լավ պատրաստված, այրված կամ չորացած ուտեստներ։

6. Վարսավիրանոցում կամ կոսմետոլոգի մոտ չափից դուրս երկա՞ր է մնում։

7. Պատահո՞ւմ է, որ խանութներից անպետք իրեր գնի։

8. Երբ հեռուստացույցով ֆուտբոլ է, ձեր կինը ստիպո՞ւմ է սիրած սերիալի ալիքը շրջել։

Հարցեր՝ կնոջ համար

1. Հաճա՞խ է ձեր ամուսինը բազմոցին պառկած թերթ կարդում կամ հեռուստացույց դիտում։

2. Ծխախոտով այրո՞ւմ է սփռոցը։

3. Լինո՞ւմ է այնպես, որ ձեր սիրելին առանց սեղանի կամ սառնարանի պարունակությունը դատարկելու՝ տեղից վեր չկենա։

4. Մոռանո՞ւմ է հագուստը կախել զգեստապահարանում։

5. Լինո՞ւմ են օրեր, որ ձեզ հետ գրեթե չի խոսում։

6. Հաճա՞խ է ձեր ամուսինը խոհանոցում ձեզ փոխարինում՝ ամանները լվանում, աղբը տանում թափելու։

7. Նա իր ընկերների միջավայրը գերադասո՞ւմ է ձերինից։

8. Ձեր ամուսի՞նն է լվանում իր գուլպաները։

Հաշվեք ձեր հավաքած միավորները.

8 միավոր

Դուք պետք է երջանկությունից թռչկոտեք, նույնիսկ անհավատալի է. ձեզ իդեալական զուգընկեր է բաժին հասել։ Հետաքրքիր է՝ նրա արդյունքն է՞լ է նույնը։

9-14 միավոր

Դուք խելամիտ եւ դատող, խաղաղասեր եւ մեծահոգի զուգընկեր ունեք։ Բայց երբեմն նրա պահվածքում խզումներ են լինում, եւ կուտակված բացասական էներգիան ձեր վրա է շուռ տալիս։ Դուք ստիպված՝ ընտանեկան շանթարգելի դեր եք ստանձնում։

15-24 միավոր

Ձեր բախտը չի բերել։ Ձեր զուգընկերը ձանձրացնող է, պատուհաս, փնթփնթան ու չհամակերպվող մարդ։ Նա ասես կոկորդիլոսի պես «կերել է» իր բոլոր մերձավորներին, իսկ հետո շրթունքները լպստելով՝ լալիս է. «Ո՜րբ եմ ես, ո՜րբ, ինձ պետք է «Կարմիր գրքում» գրանցել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել