41-ամյա դատապարտյալ Մանուկ Հովիկյանը (հայտնի է 2 մականունով՝ «Կոնդի Ճստո» եւ «Մանուկ Երեւանսկի») «Առավոտ» էր եկել «Իմ դառը ճակատագրի պատմությունը» գրառումները ձեռքին:
Իր պատմությունը, ինչպես ասում է, սկսվել է 1993-ից: «Բոլոր զոհերով եւ ուժերով ազատագրված Ղարաբաղի ամեն ինչին մասնակցել եմ, Մնացականյան Արտակը (Գումի շուկայի տնօրեն) կհաստատի: Ղարաբաղի կռվից հետո ոմանք անցան պաշտոնների: Ընկերներս մահացել են, ու չեմ կարող ապացուցել, թե ոնց եմ գյուլլի բերան գնացել, վրացիների հետ կռիվ տվել, Հայաստան բենզին ու զենք բերել: Կարող եմ ընկերներիս գերեզմանները ցույց տալ: Այսօրվա դրությամբ ով չկա, դարձրել են կինո, իսկ մեր նմանները, որոնք ապրում են՝ իրականում բացակա են: Մենք մնացել ենք ճամփեզրին: Ես շատ ծանր պայմաններից ելնելով աշխատանքի մեկնեցի Ռուսաստան՝ մեր ընտանիքի հոգսը թեթեւացնելու: Ստացվեց հակառակը, փող պիտի տային, չտվեցին: Գումարը չտալու համար կռվի մեջ մտա ու հայտնվեցի «պետական ստրուկտուրաներում»՝ Ռուսաստանի բանտերում: Ի դեպ, Ռադուեւին, «իզվեստնի բոյեւիկ» էր, իմ կողքի «կամերում» են սպանել: 2002թ. ես Պերմում էի եւ պատժաչափս 8 տարով ավելացրել էին՝ բանտային բունտեր կազմակերպելու համար: Զենքի համար էլ եմ նստել: «Դաստոյնի» պահել եմ հայ ազգի պատիվը: 17 տարի նստելուց հետո վերադարձել եմ տուն: Ինձ գրանցել են Իսրայելյան 41՝ Ոստիկանության հասցեի վրա: Անօթեւան եմ եւ 10 հազար դրամ եմ ստանում: Օդի մեջ եմ մինչեւ հիմա: Դիմել եմ նախագահին, վարչապետին, օմբուդսմենին՝ չեն պատասխանում: «Բումաժնի» կարատեով են զբաղված: Եթե իրենք մակուլատուրա են հավաքում, ես չեմ հավաքում: Հավանաբար, քաղաքականությամբ չեմ զբաղվում, դրա համար հաշվի չեն առնում բողոք-դիմումներս: Ցմահ 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ո՞վ կլսի ինձ: Անցյալ տարվա մարտի 1-ի դեպքերից հետո մեկնել եմ Ուկրաինա, այնտեղ սոցիալական հյուրանոցներ կան դատապարտյալների համար (Միայն Մոսկվայում 18 նմանատիպ հյուրանոց կա, որտեղ նախկին դատապարտյալներին գրանցում են եւ նրանք այնտեղ կարող են ապրել- Ռ. Մ.): Սակայն դեպորտ արեցին ու օրերս եկա Հայաստան: Մարտի 1-ին ինձ «Մետրոպոլ» հյուրանոցի նկուղում լավ ծեծել են, իբր կազմակերպել եմ, կապ ունեմ դեպքերի հետ: «Ունիժատ» արին: Գնացել էի Թալին՝ հորս գերեզմանի քարի ետեւից: Բարձրանում էի Կոնդ: Քաղաքացիական հագուստներով քրեականի աշխատակիցները մոտեցան ինձ: Հյուրանոցի տակը լավ էլ խփում էին: Ասացի, ոչ պիոներ եմ եղել, ոչ՝ կոմերիտական: Փաստաթղթերս վերցրին: Ախրանայում պահեցին: Այդ գիշերը իրենց մոտ էի, նստած կամերաներով նայում էին, «ՎիվաՍելի» ապակիների ջարդելն էլ տեսա: Զեկերը ցուցմունք էին տվել, թե իբր մասնակցել եմ դեպքերին: Հաջորդ օրը բաց թողին, համոզվելով, որ քաղաքականության հետ կապ չունեմ: Հա, մոռացա ասել, սեփական հայրական գերեզմանից բացի, ոչինչ սեփականաշնորհված չունեմ: Ես ապրելու անկյուն եմ ուզում, քանի որ մտադիր եմ ընտանիք կազմել: Իմ դիմումներին մի անգամ արձագանքել է սոցապնախարարությունը. 7 000 դրամ տվեց՝ որպես անօթեւանի»:
Տեղեկացանք, որ Չկալովի 5 հասցեում եղել է զրուցակցիս՝ Մ.Հովիկյանի հայրական տունը, որին խաբեությամբ, նրա ազատազրկման ժամանակ տիրացել են:
Մարտի 1-ի, բունտի հարցը… պետկա բարձացվի միշտ… պետք չի թողնել որ զա կուլիսմի. Հրով լինի սրով լինի… մեղավորներիղ պետկա ստանան, պատժվեն, ինչ խլելեն կարենոյ Երեվանցիներից պետքա վերադարձնեն.